Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Քոչարյանի պատգամավոր դառնալու միակ նպատակը քրեական հետապնդումից խուսափելն է. անձեռնմխելիությունը նրան չի փրկում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։ Այս մասին երեկ հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։ Գործով նախագահող դատավորը պարզաբանել է, որ Քոչարյանն ու Գեւորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը նախեւառաջ դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխման կարգի համաձայն՝ «Հայաստան» դաշինքին տրվել է 28 մանդատ, իսկ  Քոչարյանը զբաղեցնում է դաշինքի ցուցակի առաջին հորիզոնականը, Արմեն Գևորգյանը՝ 5-րդ։  Գործով մեղադրող դատախազն իր առարկությունն է հայտնել՝  նշելով, որ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան՝ նրանց պատգամավորի կարվավիճակ ձեռք բերելը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումներ է դատարանը վկայակոչում։

Դատարանը որոշում է կայացրել 1 ամսով հետաձգել դատավարությունը՝ մինչև հրապարակվի ՍԴ որոշումը։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը ևս պնդում է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը չի տարածվում Քոչարյանի վրա։ Կաշառքի գործով քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը։ «Անձեռնմխելիության խնդիրը օրակարգ բերելով, արհեստական խնդիրներով ուզում են Քոչարյանին լրիվ մաքրել քրեական գործերից, իսկ դրան աջակցում է  դատարանը։ Ես հստակ աջակցություն եմ տեսնում դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին։ Դատարանն այնքան ձգեց կաշառքի գործը լսելը, մինչև Քոչարյանը դառնա պատգամավոր։ Եթե Քոչարյանը պատգամավոր էլ չդառնար, դատարանն այնքան էր ձգելու, մինչև մի ուրիշ բան լիներ»,- ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից, եթե դատախազությունը Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հանդես գա, ապա Ազգային ժողովը պետք է բավարարի այն։

Փաստաբան Հովիկ Արսենյանը ևս համակարծիք է, որ պատգամավորական ներկայիս անձեռնմխելիությունը Քոչարյանին չի ազատում կաշառքի գործով քրեական հետապնդումից ու Քոչարյանի փաստաբանների պնդումները վերջին ճշմարտությունը չեն.«Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը թույլ է տալիս, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվի, դատավարությունը շարունակվի։ Իսկ եթե նման հարց առաջ գա, ապա ճիշտ կլինի նաև, որ դատախազությունը դիմի Ազգային ժողովին՝ պահանջով զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից։ Միանշանակ, որևէ խոչընդոտ չկա։ Քոչարյանի փաստաբանների պնդումներով չի։ Օրենքը թույլ է տալիս, որ քրեական հետապնդումը շարունակվի։ Մնացածը բամբասանքներ են»,-ասաց  Արսենյանը՝ հավելելով, որ այս հարցերի բարձրացումից, քննարկումներից արդեն վերջնական պարզ է դառնում, որ պատգամավոր դառնալու Քոչարյան միակ մոտիվացիան քրեական հետապնդումից խուսափելն էր.«Ես էն գլխից եմ ասել սա։ Նրա նպատակը պետություն, ազգ, բանակը չի։ Նրա միակ նպատակը պատասխանատվությունից խուսափելն է ու նա ամեն ինչ անում է  հիմա դրա համար։ Պետք է օրենսդրական նորմերը հստակեցվեն ու պետք է առաջնորդվել բացառապես օրենքով։ Բոլորը օրենքի առաջ հավասար են և պետք է  իրենց կատարած արարքի համար պատասխանատվության ենարկվեն։ Բացառություններ չպետք է լինեն»,-եզրափակեց Արսենյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում