Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան

Գնանկում կլինի՞. Ինչ գործոններ են դեր խաղացել դոլարի արժեզրկման հարցում և ինչպես այն կանդրադառնա շուկայի վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

https://medialab.am/wp-content/uploads/2019/11/15979.jpg

Պարոն Մանուկյան, արդեն մի քանի օր է՝ դրամը բավականին արժևորվել է։ ԱՄՆ դոլարը տևական դադարից հետո հատեց 500 դրամի շեմն ու այսօր արդեն 1 դոլաը 490 դրամ է։ Դրամի արժևորման համար ի՞նչ գործոններ հիմնականում դեր խաղացին, ու որքանով քաղաքական իրավիճակի փոփոխությունը ազդեց դոլարի արժեզրկման վրա։

-Շատ կարևոր է հասկանալ, որ փախարժեքն առաջարկի և պահանջարկի արդյունքում կարող է ինչպես աճել, այնպես էլ՝ նվազել։ Այդ առումով հարկ կա հիշելու փոխարժեքի այն շոկերը, որոնք մենք ապրեցինք վերջին երկու  տարում Covid19-ով  պայմանավորված։ Կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ էլ կար փոխարժեքի որոշակի բարձրացում և որոշակի շրջանակներ այդ ֆոնին խուճապ էին գեներացնում։ Հետո՝մինչև պատերազմը, կրկին փոխարժեքը կարգավորվեց ու հասավ 500 դրամ-կուրսի շրջանակներում։ Բայց կրկին քաղաքական որոշակի անկայունության պատճառով, ինչպես նաև հայտնի շրջանակների կողմից կրկին  ֆինանսական կոլապսի, ֆինանսական շուկայի փլուզում և այլնի մասին կանխատեսումների ֆոնին որոշակի տատանումներ եղան ու աստիճանաբար փոխարժեքի կուրսը  վերադարձավ այն սահմանաչափին, որը առկա էր մինչև ֆինանսական շոկերը։

Այս կայունացումը երկու-երեք գործոնով է պայմանավորված։ Առաջինն այն է, որ ընտրություններից մեկ-երկու օր առաջ՝ ուրբաթ-շաբաթ օրերին փոխարժեքը 510-ի շրջանակներում էր։ Այսինքն ընտրությունների արդյունքում տնտեսական իրավիճակի արձագանքը ևս դրական էր։ Այսինքն ֆինանսական շուկան ևս դրական է արձագանքել  ընտրությունների արդյունքներին։ Այս համատեքստում շատ կարևոր է , որպեսզի մենք ուսումնասիրենք այլ գործոններ, որոնցից մեկն այն էր, որ այս ընթացքում  որոշակի հավելյալ կանխիկ դրամի շրջանառություն կար։ Այդ կանխիկ դրամի շրջանառությունը ևս որոշակիորեն ազդեց առաջարկ –պահանջարկի վրա և հանգեցրեց նրան, որ փոխարժեքը կայունացավ։
Հաջոդ գործոնը դա տնտեսականն է։ Հիմա մենք ավելի շատ առաջանցիկ տեմպերով արտահանում ենք, որը նշանակում է, որ  դա էլ տնտեսական հավելյալ մուտքեր է ապահովում։ Եվ իհարկե, տրանսֆորների մակարդակը, որը, եթե ուսումնասիրում ենք, ապա տեսնում ենք, որոշակի աճ կա։ Այս բոլոր գործոնները առանձին-առանձին, բայց մեծ հաշվով միասին ձևավորում են մակրոտնտեսական կայունություն, որին էլ պետք է գումարենք Հայաստանում Covid19-ով  պայմանավորված իրավիճակի կայունացումը, որը ևս գործոն է և առաջին ալիքի ժամանակ հենց այդ գործոնն էր առաջնահերթ անդրադադարձել ֆինանսական շուկայի  վրա։

Դոլարի արժեզրկումը ինչ հետևանք կունենա տնտեսության վրա։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ որոշ ապրանքների մասով գնանկում կարձանագրվի, քանի որ վերջին ամիսներին շուկայում ինչ թանկանում էր՝ մեծապես այդ թանկացումը բացատրվում էր փոխարժեքով։

-Չափազանց կարևոր է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այն ուղղություններով, որոնցով որ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ կան, որոնք հատկապես ներմուծողներ են, նրանց նկատմամբ ամենօրյա ռեժիմով պետք է ուսումնասիրվի նրանց գնագոյացումը։ Հասկանալի է, որ նրանց պայմանագրերը մեծամասամբ արտարժույթով են։ Պետք է հավելյալ ուսումնասիրութուն կատարվի, որպեսզի այն շուկաները, որոնք  փոխարժեքի գործոնով պայմանավորված հավելյալ բարձրացել էին, հիմա վերադառնան իրենց բնականոն հիմքին։ Բայց բնականոն հիմքին ասելով նաև ակնհայտ է, որ  ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տարբեր ապրանքների գներ որոշակի կայունացմանը զուգահեռ դեռևս գտնվում են ավելի բարձր մակարդակում քան 2019-ին կամ 2020-ին։
Այսինքն ակնառու գնանկման չսպասե՞նք։

-Նայած որ  ապրանքների դեպքում։ Օրինակ աշխարհում  ձեթի, կարագի և մի քանի այլ ապրանքների մասով բավականի մեծ գնաճ է արձանագրվել։ Հիմա որոշակի կայունացում կա, բայց օբյեկտիվորեն դեռ ավելի բարձր գին է պահպանվում։ Բայց ՏՄՊՊՀ-ն պետք է հետևողական լինի հատկապես գորիշխող դիրք ունեցող տնտեսվարողների նկատմամբ  և արդյունքում մենք որոշ ապրանքներ գնանկման ականատես կլինենք։ իսկ եթե լինեն խախտումներ, ապա ՏՄՊՊՀ-ն դա արձանագրում է։ Մի պրոցես, որը նախկինում չէր լինում։ Որքան էլ փոխարժեքը նվազեր՝ նախկինում հին գներին վերադարձ չէր լինում։

Պարոն Մանուկյան, տնտեսական ակտիվությունը ևս աճ է գրանցել։ Ճիշտ է, նախորդ տարվա հետ համեմատությունը սխալ է, բայց այս աճը բավարար համարո՞ւմ եք։

-Այո, մեթոդաբանորեն սխալ է նախորդ տարվա հետ համեմատությունը, բայց որպեսզի օբյեկտիվ լինենք, ապա պետք է ասենք, որ չնայած  4.3 տոկոս տնտեսական աճին, այդուհանդերձ որակի բնագավառներում ունենք 2019 թվականի ցուցանիշ։ 2019-ի նկատմամբ մենք որոշակի հետընթաց ուեննք դեռևս, բայց մնացած  բնագավառներում ակնհայտ է, որ տնտեսության վերականգնման միտումները շատ ավելի ցցուն են։ Մասնավորապես առևտուրը վերականգնվել է  ընդհուպ 2019-ի հետ համեմատած։ Ես վերահաստատում եմ իմ կանխատեսումը, որ այդուհանդերձ տարին կփակենք 4.5-6 տոկոս տնտեսական աճի տիրույթում։ Շատերը ասում են ավելի մեծ թիվ, երկնիշ աճ, բայց իմ կարծիքով ամենահավանական սցենարը 4.5-6 տոկոսն է։ Կա վիճակագրությունը, որը ես ուսումնասիրում եմ և հանգում այդ կանխատեսմանը, որը ավելի իրատեսական է, քան նույն պետական բյուջեում ամրագրված շուրջ  3 տոկոս աճի սցենարը, որը որ դրվել է  և նաև տարբեր միջազգային ֆինանսական  կազմակերպությունների կանխատեսումները 2021 թվականի համար։ Տնտեսությունը շատ ավելի արագ տեմպերով է զարգանում, քան այդ  սցենարներով նախանշվում էր։

-Կարո՞ղ ենք ասել, որ հետկորոնավիրուսային, հետպատերազմյան վատագույն սցենարները հաղթահարված են Հայաստանի տնտեսության համար։

-Ես չէի ուզենա ավելորդ էյֆորիայի մեջ մտնել, ասել, որ ամեն ինչ հաղթահարված է և այլն։  Կորոնավիրուսի, պատերազմի պատճառով բավական մեծ սոցիալական հետևանքներ կան։ Մասնավորապես, գործազրկություն, աղքատություն և այլն, բաց 2021-ի առաջանցիկ և դրական զարգացումները հնարավորություն են ընձեռում, որպեսզի կուտակվի այն պաշարը, որպեսզի 2022-ին խնդիրներին ավելի մեծ չափով հասցեական աջակցություն լինի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում