Saturday, 23 10 2021
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել սփյուռքի աջակցությունն Արցախին
1962 նոր դեպք, 31. մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Ջերմուկում մեծ ծավալի աշխատանքներ են մեկնարկել. Պապիկյանը մանրամասներ է հայտնում
Ապագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան մոտ 90 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Սաակաշվիլին բանտում ենթարկվել է արյան փոխներարկման
Քոչարյանը առաջինը թույլ տվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի մուտքը Հայաստան․ ճնշմամբ հասան նրան, որ նախկին ընկերությունը դուրս մղվեց
10:24
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները
Մեր կրթական համակարգը վերջին 20 տարում մեզ սովորեցրել է էգոիզմ՝ սովորիր, լավ ապրիր, երկիրը երկրորդական է
Իշխանությունը չի թաքցնում իր նպատակներն ու ոգևորությունը․ «Փաստ»
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը
Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կթանկանան. «Ժողովուրդ»
Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման. «Փաստ»
09:30
Ուղիղ. Մտքերի հայկական գագաթնաժողովը
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայկական պետականության «լիկվիդացիայի» չբավարարված շահառուները
Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են․ «Հրապարակ»
Ազդակներն այնքան էլ դրական չեն. «Հրապարակ»
ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. «Ժողովուրդ»
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
01:00
Գրիպով եւ COVID-ով միաժամանակյա վարակման առաջին դեպքն Է հայտնաբերվել Է Սեւաստոպոլում
Երեւանում իրար են բախվել «Toyota»-ն եւ մոտոցիկլետը. վերջինը կողաշրջվել է
Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորներ
Կոչ եմ անում նախարարությանը՝ թույլ տալ, որ այդ խումբը նույնպես պատվաստվի, ես աղջկաս էլ կպատվաստեմ. Թորոսյան
Մութ ամպեր՝ Ճամբարակ համայնքի ղեկավարի գլխին. նա կասկածվում է մի շարք պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ
«Թեման համարում եմ փակված». Թաթոյանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարին
Դենդրոպարկի տարածքը կվերադարձվի նախկին տեսքին և կշահագործվի ըստ նպատակի․ Ռոմանոս Պետրոսյան
ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը. Ստյոպա Սաֆարյան

ԱՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:

Նախքան նիստի մեկնարկը, հանձնախումբը մեկ րոպե լռությամբ հարգել է Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Հանձնաժողովը նոր կազմով ու աշխատանքային նոր ձևաչափով գործունեությունը սկսել է Արցախյան երրորդ պատերազմից անմիջապես հետո: Այսօր ամփոփվել է կատարված աշխատանքը:

Այսպես՝

2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը ԱՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյում գրանցվել է 1578 զոհված զինծառայողի մարմին.

2020 թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն.

2020 թ. նոյեմբերի 10-ից հետո դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է 2711 մարդու ինքնություն:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ինչպես անհայտ կորածների, այնպես էլ գերիների վերադարձման ուղղությամբ հանձնաժողովը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ համագործակցելով ու բանակցություններ վարելով շահագրգիռ բոլոր կառույցների ու գերատեսչությունների հետ:

Գերեվարված և անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կկազմակերպվեն:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացվել տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները:

Զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի քարտուղարը, ԱԻՊԾ, ՊՆ, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, ԱԳ նախարարություների ներկայացուցիչները, դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, ինչպես նաև Զոհված և անհյատ կորած ազատամարտիկների հարազատների միությունների պատասխանատուները:

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել հանձնախմբի անդամներին: Իսկ առաջիկա հանդիպումը՝ նորություններով, նախատեսվում է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում:

Ադրբեջանի Հանրապետության տարածքում պահվող հաստատված 60 գերի կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում