Friday, 29 03 2024
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Ռուսական ԶԼՄ-ները խոսում էին Քոչարյանի հաղթանակի ու արյունահեղության մասին. ոչ ոք դեռ ներողություն չի խնդրել մոլորեցնելու համար. Էսկին

Հունիսի 27-ին հրապարակվեցին Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 53,91% -ը », իսկ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը ՝ 21,9%: Այսպիսով, իշխող կուսակցությունը խորհրդարանում կունենա 68 մանդատ ընդհանուր 107-ից:

Իսրայելցի հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գտնում է, որ այս ընտրությունները բացահայտեցին ռուսական լրատվամիջոցների լուրջ թերությունները: Նրա կարծիքով, սակայն, Ռուսաստանի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարգանքով են ընդունում Մոսկվայում:Ռեգնում գործակալությունում գրած իր հոդվածում Էսկինը նշում է, որ  երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նա սկեպտիկ վերաբերմունք  առաջացրեց ոչ Կրեմլի հեռուստաընկերություննում։․«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը նույնպես հասկանալի տարակուսանք առաջացրեց: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ դեպի արևմուտքի և ՆԱՏՕ-ի Հայաստանի կողմնորոշումը  նկատվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք: Բայց անհայտ իներցիոն պատճառներից ելնելով` նա թվում էր «իրենցը»։

Էսկինը նաև նկատում է, որ Հայաստանում ընտրությունների համատեքստում ռուսական լրատվական դաշտի անկողմնակալ հայացքը մեզ տխուր եզրակացությունների առիթ  է տալիս․«Գործնականում բոլոր ռուսական լրատվամիջոցները մոլորության մեջ են գցել իրենց  լսողներին և նաև Ռուսաստանի ղեկավարներին:Այսպիսով, ընտրությունների օրը ՌԻԱ Նովոստիի կողմից հրապարակված հարցումը Քոչարյանի կուսակցությանը տվել է 32%, իսկ Փաշինյանի ՝ ընդամենը 24%: Այս կանխատեսումը Մարգարիտա Սիմոնյանը հրապարակեց ընտրությունների օրը:«Կոմերսանտը» ընտրությունների նախօրեին մի փոքր այլ թվեր է հրապարակել. 24,1% -ը ՝ Քոչարյանի դաշինքի, և 23,8% -ը ՝ Փաշինյանի կուսակցության:

Նույնիսկ Հայաստանի հարցերով այնպիսի փորձառու անձնավորություն, ինչպիսին է Կոնստանտին Զատուլինը, վստահորեն խոսում էր Քոչարյանի հաղթանակի մասին ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ»։

Այդ հոդվածի հետ կապված «Առաջին լրատվական»-ը հարցեր ուղղեց Ավիգդոր Էսկինին։

-Դուք հետևել եք Հայաստանում անցկացվող ընտրություններին և դրանց արձագանքին ռուսական լրատվամիջոցներում: Ինչպե՞ս եք գնահատում դրանք:

-Մի քանի ամիս է, ինչ ռուսալեզու լրատվամիջոցները Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում խոսում են Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակի և ընտրություններից հետո արյունահեղության անխուսափելիության մասին: Սերգեյ Կուրղինյանը նույնիսկ խոսեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների մասին, որոնք ուղարկվել են Փաշինյանին՝ դիմադրությունը ճնշելու հարցում:

Մենք բոլորս տեսանք, որ այս ընտրությունները ամենահանդարտներից մեկն էին երկրի պատմության մեջ: Ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանը կոչ արեց միավորվել և դադարեցնել փոխադարձ վիրավորանքները: Ռոբերտ Քոչարյանը բողոքներ է ներկայացրել ընտրությունների  հետ կապված, բայց բոլորը `օրինականության և ժողովրդավարական գործընթացի հարգանքի շրջանակներում:

Բացի այդ, ռուսական լրատվամիջոցների մի մասը ակտիվորեն քարոզչություն էր իրականացնում Քոչարյանի օգտին, իսկ մյուս մասը ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում: Հայաստանում ընտրությունների օրը, հենց առավոտվանից, առաջատար ռեսուրսները հայտարարեցին նախկին նախագահ Քոչարյանի հաղթանակի մասին: Նրանք տվեցին կոնկրետ թվեր: Իսկ երեկոյան ոմանք հրապարակեցին «էքզիթ փոլեր» ՝ Փաշինյանի պարտության դրսևորմամբ: Եվ դուք չեք գտնի մի փորձագետ կամ քաղաքական գործիչ, որը կպահպանի օբյեկտիվությունը կամ պարզապես մատնանշի իրական միտումները:

Օրինակ ՝ հայտնի ու ազդեցիկ Արամ Աշոտովիչ Գաբրիելյանովը տեղադրեց էքզիթ փոլի տվյալները, ըստ որոնց ՝ Փաշինյանը ստացել է ձայների կեսը: Հաշվի առնելով, որ նա երկուսուկես անգամ ավելին ստացավ, ապա Արամ Աշոտովիչը հինգ անգամ սխալվեց: Պարզվում է, որ գրեթե բոլոր ռուս փորձագետները մոլորության մեջ են գցել ոչ միայն իրենց սպառողներին, այլև Ռուսաստանի ղեկավարությանը:

Եթե ​​սա ընտրությունների միջամտություն չէ, ապա ի՞նչ է դա: Բայց ինչու՞ այդպիսի հիմար միջամտություն: Ըստ ամենայնի, ոչ թե միջամտություն, այլ պարզապես հիմարության և ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում:

-Կարծում եք, որ ուժերի նման դասավորվածությունը չի՞ բխում Մոսկվայի շահերից:

-Ռուսաստանի նախագահի վարչակազմը, Արտաքին գործերի նախարարությունը, Պետդուման և Դաշնության խորհուրդը անմիջապես ճանաչեցին ընտրությունների արդյունքները: Նրանք իրենց պահում էին արժանապատիվ և հարգալից վերաբերմունքով:

Պետք է ասել, որ Ղարաբաղում պատերազմից անմիջապես հետո Փաշինյանի կառավարությունը վստահելի դաշնակցային համագործակցություն հաստատեց Կրեմլի հետ: Բոլորս հիշում ենք, թե ինչպես նախագահ Պուտինը հստակ և միանշանակ խոսեց Նիկոլ Փաշինյանին դելեգիտիմացնելու փորձերի դեմ: Կրեմլը պարզապես սպասում էր Փաշինյանի հաղթանակին՝ չնայած այն հանգամանքին, որ Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանին միշտ ջերմ ու բարյացակամ էին ընդունում:

Պարզվեց, որ ռուսական լրատվամիջոցներն ընդհանրապես չեն գործել իրենց սեփական ղեկավարության ուղեծրում: Հիմա գրեթե բոլորը պարզապես լռեցին: Ոչ ոք ներողություն չի խնդրել ապատեղեկատվության համար:

Ըստ ամենայնի, որոշ ռուսական լրատվամիջոցներ գործում էին իներցիայից ելնելով, երբ Փաշինյանի իշխանության գալուց հետո նա տագնապ առաջացրեց Մոսկվայում: Բայց իրավիճակը փոխվել է երեք տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցները չեն փոխվել: Սրան պետք է ավելացնել Ռուսաստանում հայկական խոշոր կազմակերպությունների ազդեցությունը, որոնք գրեթե միաձայն հակադրվեցին Փաշինյանին:

Այնուամենայնիվ, Փաշինյանի վարչակազմը կարող է հույս դնել Կրեմլի հետ կառուցողական հարաբերությունների վրա: Եվ նա պետք է ակտիվ երկխոսություն սկսեր ռուս փորձագետների և լրագրողների հետ: Ինչը նա նախկինում գործնականում չէր անում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում