Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 31-ամյա պաշտպան Զորան Գայիչը։
Սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Մլադոնեվաչ, «Ռադ», «Բորսա», բուլղարական «Արդա», ինչպես նաև չեխական «Բոհեմիանս», «Զլին», «Զբրոյովկա» ակումբներում։ Զորան Գայիչը 6 խաղ է անցկացրել նաև Եվրոպայի լիգայի խմբային փուլում։