Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մինսկը ստեղծում է վատ նախադեպ, որից կարող է օգտվել Բաքուն. Եվրոպայի կոշտության հրամայականը

Բելառուսը հայտարարել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրից դուրս գալու մասին: Մինսկը հայտարարել է, որ պատժամիջոցների պայմաններում չի կարող կատարել իր պարտավորությունները: Բելառուսը ակնհայտորեն դիմում է քաղաքական շանտաժի, Բրյուսելին ու եվրոպական մյուս մայրաքաղաքներին ակնարկելով, կամ պարզապես ուղիղ տեքստով ասելով, որ մնա ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագրում, եթե Եվրամիությունը չեղարկի պատժամիջոցները և ճնշումը Մինսկի վրա: Իսկ դրանք գագաթնակետին հասան «Ռայնէյր» ընկերության օդանավի հայտնի պատմության առիթով, որը նույն կերպ շանտաժով՝ իբրև թե ավիառումբի ահազանգով իջեցրել էին Մինսկում և ձերբակալել դրա մեջ գտնվող, «Նեքստ Տելեգրամ» ալիքի հիմնադիր, բլոգեր Պրոտասևիչին, որը Լուկաշենկոյի ընդդիմախոսներից է: Ինչպես հայտնի է, դրանից հետո խիստ պատժամիջոցներ կիրառվեցին թե Բելառուսի իշխանության, թե այդ երկրի ազգային ավիափոխադրող Բելավիա ընկերության նկատմամբ, այդ ընկերության համար գործնականում փակելով ամբողջ եվրոպական երկինքը:

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ է հետխորհրդային վեց հանրապետություն՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա և Մոլդովա: Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագիր, իսկ Հայաստանը՝ համապարփակ գործընկերության ծրագիրը: Բելառուսն ու Ադրբեջանը գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա, ինչը պայմանավորված է այդ երկրներում իշխանության ամբողջատիրական, բռնատիրական բնույթից: Օրերս, Եվրամիություն-ԱՄՆ վեհաժողովի արդյունքում հայտարարվեց, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը հավատարիմ են ԵՄ ԱԳ անդամ երկրների ինքնիշխանությանն ու ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության իրենց հաստատակամության հարցում: Այդ ֆոնին ահա հնչում է Բելառուսի դեմարշն ու շանտաժը, որը նախադեպ դառնալու դեպքում ըստ էության քանդելու է Արևելյան գործընկերության ծրագիրը ամբողջությամբ: Բանն այն է, որ Բելառուսի նախադեպը աշխատելու դեպքում այն կարող է կիրառելի դառնալ օրինակ Ալիևի համար, առավել ևս, որ վերջինս դեռևս մի քանի տարի առաջ արել է ակնարկներ, որ Ադրբեջանին քննադատելու դեպքում իրենք կվերանայեն հարաբերությունը Եվրոպայի հետ: Իսկ էականն այստեղ այն է, որ Եվրամիությունը հայտարարել է Կովկասում իր ներգրավվածությունից չհրաժարվելու մասին, ինչպես ազդարարվեց ԵՄ արտգործնախարարների պատվիրակության օրերս կատարած ռեգիոնալ այցի ընթացքում՝ Հայաստան և Ադրբեջան: Բանն այն է, որ Եվրամիությունն իր արժեհամակարգային գործիքակազմով, այստեղ կարևոր խաղացող է, բայց եթե ստեղծվի ԵՄ հանդեպ շանտաժի գործուն նախադեպ, ապա կասկածից վեր է, որ հատկապես Թուրքիայի և ՌԴ օժանդակությամբ դրանից առատորեն փորձելու է օգտվել նաև Ադրբեջանը: Ըստ էության, Լուկաշենկոյի դեմարշը և շանտաժը Եվրամիության համար անուղղակի քննություն է նաև Կովկասի առումով, Կովկասում ԵՄ կենսունակության առումով: Եթե Եվրամիությունը տրվի Լուկաշենկոյի շանտաժին, ապա կասկածից վեր է, որ անելիք չունի Էրդողանի ու Պուտինի «տարածքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում