Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Ֆրանսիայի արժանի ձախողման հետագիծը

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը ևս լքեց Եվրո-2020-ը զիջելով Շվեյցարիային։ Բուխարեստում տեղի ունեցած հանդիպման մեկնարկում երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն առաջինն իր հնարավորությունն օգտագործեց Շվեյցարիան: 15-րդ րոպեից աչքի ընկավ Սեֆերովիչը: Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը չկարողացավ իրացնել Ռոդրիգեսը: Հաջորդող երկու րոպեների ընթացքում Ֆրանսիայի ազգային թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիամ Բենզեման: Ֆրանսիան շարունակեց տիրել նախաձեռնությանը: Խաղի 75-րդ րոպեին հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Պոլ Պոգբան: Շվեյցարիան չհանձնվեց և կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Դուբլի հեղինակ դարձավ Սեֆերովիչը: Հանդիպման վերջին րոպեին շվեյցարացիները ֆանտաստիկ խաղով վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գավրանովիչը: Ֆրանսիա-Շվեյցարիա` 3:3: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ, որտեղ ևս ֆարպասի գրավում չարձանագրվեց: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին Շվեյցարիան: 4։4 հաշվի ժամանակ վրիպեց Ֆրանսիայի հարձակման գծի առաջատար Կիլիան Մբապեն։ Ասել, որ Ֆրանսիայի բախտը չբերեց այս դիմակայությունում և Շվեյցարիան արժանի չէր քառորդ եզրափակչում հայտնվելու, միանգամայն ճիշտ չի լինի։

Այո, անհատապես ֆրանսիացիներն ավելի ուժեղ էին և տպավորություն էր ստեղծվում, որ աշխարհի գործող չեմպիոնը մեծ առավելություն ունի։ Որոշ դրվագներում, այո ֆրանսիացիներն ունեին առավելութուն, բայց․․․։ Շվեյցարիան գործեց գրագետ, մեկը բոլորի համար, բոլորը մեկի՝ սկզբունքով։ Շվեյցարիան կարող էր հաշիվը դարձնել 2։0 և լուրջ նախադրյալ ստեղծեր խաղի հիմնական ժամանակում հաղթելու։ Ռոդրիգեսի չիրացրած 11 մետրանոցից հետո Շվեյցարիան հոգեբանական անկում ապրեց, որը տևեց սակայն մի քանի րոպե։ Միայն այս իրավիճակում Ֆրանսիան կարողացավ առավելություն ստանալ։ Շվեյցարիան տակտիկապես և թիմային խաղով գերազանցեց աշխարհի չեմպիոնին և դա փաստ է։ Փաստ է նաև, որ Շվեյցարիան արժանի էր մեծ հաղթանակին։ «Արեցինք այն ամենը, ինչ հարկավոր էր հաշիվը 3:1 դարձնելու համար, իսկ հետո զգացվեց թուլություն, ինչն անսովոր է մեզ համար: Միշտ ցավալի է պարտվել հետխաղյա 11 մետրանոցներով: Կիլիան Մբապեն հուսահատված է բոլորի պես: Սակայն չենք կարող մեղադրել որևէ մեկին: Նա ինքն ընտրեց 5-րդ 11 մետրանոցն իրացնելու պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է հրաժարական տալուն, ապա այդ հարցը նույնիսկ դրված չէ իմ առջև: Մեր թիմը միասնական է: Այո, ես եմ պատասխանատու արդյունքի համար, սակայն թիմն աջակցում է ինձ: Իսկ ես միշտ աջակցում եմ իմ խաղացողներին: Հիմա պետք է ամեն բան վերլուծել, այլ ոչ թե տեղ տալ էմոցիաներին»,- խաղից հետո ասել է Դիդյե Դեշամը։ Խաղի հակահերոսը՝ Մբապեն այսօր ներողություն է խնդրել երկրպագուներից․ «Ցավում եմ չստացված 11 մետրանոց հարվածի համար: Գիտեմ, որ դուք` երկրպագուներդ, հիասթափված եք, ներողություն եմ խնդրում: Այս ամենը սպորտի մի մասն է, որն այդքան սիրում եմ»։

Նշենք, որ բուքմեյքերները այս առաջնության գլխավոր ֆավորիտ էին համարում հենց Ֆրանսիայի ազգային հավաքականին։ Ինչևէ, Ֆրանսիայի ձախողումից մեկ օր առաջ Եվրո-2020-ին հրաժեշտ էր տվել նաև Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը։ Երեկ տեղի ունեցած մյուս՝ Իսպանիա-Խորվաթիա հանդիպումը ևս հագեցած էր դրամատիզմով և սուր դրվագներով։ Աշխարհի չեմպիոն Խորվաթիան լրացուցիչ ժամանակ զիջեց իսպանացիներին և դուրս մնաց հետագա պայքարից։ Մեկնարկային րոպեներին և ամբողջ խաղակեսում Իսպանիան առավելություն ուներ: Սակայն խորվաթներն առաջինն առաջ անցան հաշվի մեջ այն պարագայում, երբ ոչ մի հարված չէին կատարել դեպի դարպասը: Իսպանիայի հավաքականի կազմում անփույթի խաղով ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանացիներից Պեդրին: Իսպանիային հաջողվեց հետ բերել կորցրածը 38-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Սարաբիան: Երկրորդ կեսի մեկնարկում Իսպանիան իր առավելությունը գոլի վերածեց 57-րդ րոպեին: Աչքի ընկավ Ասպիլիկուետան: Իսպանիան պահպանեց իր դիրքային առավելությունն ամբողջ խաղակեսի ընթացքում և արագ հակագրոհներից մեկի ժամանակ Ֆերրան Տորեսը ստանալով գնդակը օգտագործեց իր հնարավորությունը:

Խորվաթների բաց թողած գնդակից հետո նետվեցին հետ բերելու կորցրածը և կարողացան նախ կրճատել հաշվի տարբերությունը (գոլն իր ակտիվում գրանցեց Օրշիչը) և հետո նաև հավասարեցրին այն: Աչքի ընկավ Պաշալիչը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Իսպանիան ևս երկու գնդակ ուղարկեց Խորվաթիայի դարպասը և կարողացավ հաղթել: Քառորդ եզրափակչում Իսպանիան կմրցի Շվեյցարայի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում