Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 194 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 678 մարդ, ևս 22-ը՝ մահացել։
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 29 709 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 4,02%, վերջին 14 օրվանը –2,5%, վերջին 7 օրվանը –2,45%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 365 068 դեպք: Այստեղից ապաքինվել է 351 144 մարդ, մահացել՝ 5 297-ը։
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 257 974 մարդ, օրական՝ 2 777: