Wednesday, 20 10 2021
Թուրքիայի նախագահն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով
Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 31.8%-ը
Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ հայտարարությանը
Պարզաբանում ջերմաստիճանի նվազման վերաբերյալ․ Գագիկ Սուրենյան
00:00
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Սիրիայում իրադրության վատացման առնչությամբ
Ովքեր չեն ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ. ԱՆ
23:40
Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը
23:30
ԱՄՆ-ն պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին
Սահակաշվիլի դեմ Վրաստանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանք է ներկայացվել
Կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը
22:45
Instagram-ի ԱՄՆ օգտատերերի մոտ սոցցանցի աշխատանքներում խնդիրներ են ի հայտ եկել
22:30
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը
22:20
ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին մեկ տարում ռեկորդային թվով միգրանտների է ձերբակալել
22:10
ՆԱՏՕ-ն մտադիր չէ զենք տեղակայել տիեզերքում. Ստոլտենբերգ
Թշնամին փոքր խմբերով թափանցում է թիկունք. 44-օրյա պատերազմ՝ օր 24
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ
21:40
Բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույն ցուցանիշին
Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ Ռուսաստանը հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից
Թուրքիայի ներքին գործերի նախարարը ժամանել է Իրան
Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են, նրա ընկերություններում ստուգումներ են եղել
Հայաստանը միջազգային իզոլացիայի տակ է․ այլ երկրների հետ խոսելու համար պետք է քաղաքական կամք
Խորհրդարանական ձևաչափի զարգացումը ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան
ԱԳ նախարարը և Հայաստանում Բրազիլիայի դեսպանը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերություններում
Դաշնակցությունը կազմակերպության է վերածվել․ Բյուրոն երեխայական մոտեցումներով կսպառի կուսակցության վարկը
Մալթայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հեյդար Ալիև` ԿԳԲ գործակալ, կոշիկ մաքրող․ Լուրերի հիմնական թողարկում
Սահակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնվելու միջոցով
20:00
Օլիվեր Սթոունը Հռոմի կինոփառատոնում ներկայացրել է Նազարբաևի մասին իր ֆիլմը
19:50
Մարոկկոն դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ
Թուրքիայում քուրդ կին ակտիվիստ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է․ «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական հայտարարությունը

2021թ․ հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

«Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել հետեւյալը.

1․ Ազգային Ժողովի արտահերթ ընտրության արդյունքներն առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «խաղի կանոնների» բնույթը: Ստեղծված իրավիճակը հարկադրում է բոլորիս յուրովի գնահատել մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները՝ ձգտելով դրանց հաղթահարումն իրագործել ողջ ժողովրդի հավաքական ներուժի օգտագործման միջոցով։

2․ «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, սակայն արձանագրված շուրջ 4000 ձայնը վկայում է, որ կուսակցության հանդեպ ձևավորվել է որոշակի դրական վերաբերմունք։ Իհարկե, դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու համար:

Միաժամանակ, պետք է ընդգծել, որ ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածի ընթացքում հասարակությունը բևեռացվեց․ Մի մասը ընտրեց նախկին քաղաքական ռեժիմների ներկայացուցիչներից կազմված դաշինքներին, իսկ մյուս մասը՝ կրկին շանս տվեց գործող իշխանություններին, որի արդյունքում քաղաքական ուժերի գերակշռող մասը չհաղթահարեցին անցողիկ շեմը։

3․ «Արդար Հայաստան» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ինչպես կուսակցությանը ձայն տված, այնպես էլ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ընտրական տեղամասերում առաջնորդվել են բացառապես պետականության ու պետության շահերով, քաղաքացիական խորը պատասխանատվության գիտակցմամբ և դրսևորել են օրինականության և իրավունքի վրա հիմնված վարքագիծ։

4․ Կուսակցությունն արձանագրում է, որ մեր ժողովրդի ընտրությունն այսպիսինն է, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրողության և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ։

5․«Արդար Հայաստան» կուսակցությունն իրեն համարում է իր օգտին քվեարկած քաղաքացիների խոսնակը և հանդես է գալու նրանց անունից, ինչպես նաև գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ու բարեկեցության:

6․ Խորապես համոզված ենք, որ թե՛ նորընտիր Ազգային Ժողովը, թե՛ առաջիկայում կազմավորվելիք կառավարությունը կանգնած են կարևոր և պատասխանատու առաքելություն իրականացնելու խնդրի առաջ՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում բեկում իրականացնելու հաստատակամությամբ։

7․ Որակապես նոր սահմանադրության ընդունման, կառավարման համակարգի փոփոխության, պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ժողովրդագրության հիմնախնդրի բարելավման, տնտեսական իրավիճակի կայունացման ու որակապես նոր պետության ձևավորման հարցերը հրատապ լուծում են պահանջում, հետևաբար՝ առաջիկա ժամանակահատվածը պետականաշինության տեսանկյունից պահանջում է գործադրել առավելագույն ջանքեր՝ այլևս չսայթաքելու, չսխալվելու և չձախողելու գիտակցմամբ։

8․«Արդար Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ դատաիրավական համակարգը մեր պետության և հասարակության «աքիլեսյան գարշապարն» է: Մենք կարևորում ենք դատաիրավական համակարգի ամբողջական վերափոխումը՝ անաչառ, ազնիվ և իրապես անկաշառ դատական համակարգ կառուցելու անշրջելի հաստատակամությամբ։ Ընդորում, հարկ ենք համարում ընդգծել, որ պետական բոլոր ինստիտուտներում արդարության միջավայրի ձևավորումը օրվա հրամայական է ու ժամանակի պահանջ: Եթե մենք այս անգամ էլ ձախողենք և հանրային կյանքի այդ ինստիտուտները չկարողանանք վերափոխել, լրջագույն խնդիրներ կունենանք հետագայում՝ խորը հիասթափության առաջ կանգնեցնելով մեր ժողովրդին։

9․«Արդար Հայաստան» կուսակցությունն առաջիկայում զբաղվելու է կուսակցական շինարարությամբ՝ ձգտելով իր նպաստը բերել քաղաքական միջավայրը փոփոխելու, քաղաքական դաշտին նոր շունչ հաղորդելու, ինստիտուցիոնալ քաղաքական համակարգ ձևավորելու նպատակով՝ քաղաքական դաշտում լրջագույն ազդեցություն ու պատասխանատվություն կրելու և քաղաքական որոշումների վրա ազդեցություն ձեռք բերելու վճռականությամբ։

10․ Կուսակցության գործունեության հիմքում պետականաշինությունն է, որի իրագործման համար մշտապես պատրաստակամ ենք ներդնել մեր ուժերն ամբողջությամբ։ Առաջիկայում կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության գործունեության ճանապարհային քարտեզը։

11․ «Արդար Հայաստան» կուսակցությունը մեր ժողովրդին ցանկանում է խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված, անվտանգ ու արդար Հայաստանի կառուցման հեռանկարով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում