Հայ֊ադրբեջանական սահմանի չեզոք գոտում 18։00֊ի սահմաններում հրդեհ է բռնկվել, որը հասել է Սևքար գյուղի վարչական սահմանների տարածքում գտնվող արոտավայրեր։ Այս պահին հրդեհի գոտում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ Տավուշի մարզային վարչության հրշեջ֊փրկարարական ծառայության հրշեջ֊փրկարարները։