Բրիտանացի հետազոտողները ներկայացրել են կորոնավիրուսի 4 ախտանիշ, որոնք հաճախ են հանդիպում պատվաստված պացիենտների մոտ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Express-ը:
Կորոնավիրուսի ախտանիշների հետազոտման և հայտնաբերման խոշորագույն ZOE COVID Symptom Study-ի հարթակի տվյալներով՝ երկու անգամ պատվաստված պացիենտների մոտ տարածված է գլխացավը, փռշտոցը, քթից հոսելը և կոկորդի ցավը:
Պատվաստանյութի միայն առաջին չափաբաժինը ստացած մարդկանց մոտ վերոնշյալ ախտանիշներից բացի հանդիպում է նաև հազ:
Հետազոտողներն ընդգծել են, որ պատվաստանյութը լիարժեք չի պաշտպանում կորոնավիրուսից, սակայն զգալիորեն փոքրացնում է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը: