Չեխիայի Բրնո քաղաքի հիվանդանոցներից մեկում հունիսի 24-ի հզոր պտտահողմից տուժած երկու տարեկան երեխա է մահացել։
Սա աղետի վեցերորդ զոհն է:
Այն տարածքներում, որոնցով պտտահողմն անցել էր, ավերվել է 1200 տուն, որոնցից 70-ն՝ ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ Չեխիայի հարավ-արևելքին պտտահողմ է պատուհասել։ Մասնակի ավերվել է առնվազն 4 գյուղ, կա 150 տուժած։