Wednesday, 27 10 2021
ՀՀ–ն գնահատում է Վատիկանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության և հայ գերիների հարցում․ ԱԳՆ
Հայաստանի անկախության տոնը նշելու համար ինչու է մեկ անձից գնում իրականացվել․ Մանուկյան
Երբ չափն անցնում են, պատասխանը կարող է ասիմետրիկ լինել․ հաճախ ողջույններ հորջորջացողը կարող է «մյաուից» այն կողմ չանցնի
13:25
Իրաքում ԻՊ-ի հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի
Իշխանություններն Արմեն Չարչյանին պատանդի կարգավիճակով են պահում. Արամ Վարդևանյան
Զարմանալի է Լոսի Քիսոյին պատվի արժանացնելու հանգամանքը․ Արթուր Խաչատրյան
13:18
Գերմանիայում գործողություն է իրականացվում փողերի լվացման հետ կապված հանցավոր խմբի դեմ. Bild
Իշխանությունը հիմա էլ քյասիբ ժողովրդին կարտոֆիլից է զրկում․ Արեգնազ Մանուկյան
Փաշինյանը այդ ծրագրի «զոհն» է․ Հայաստանում շարժում սկսողներին պետք է հարցնել՝ համաձա՞յն եք Պուտին-Էրդողան ծրագրի հետ
Շքեղ մեքենաներ ասելով՝ Ձեր գործընկերներին էլ նկատի ունե՞ք․ Վարդևանյանը՝ Վարդանյանին
13:05
ԱՄՆ-ում անորոշ ժամկետով հետաձգել են Ալեք Բոլդուինի հնչյունավորած ֆիլմի կինովարձույթ դուրս գալը
Իսկ ո՞վ է դեմ ապաշրջափակմանը, բայց հարցն այն է ի՞նչ գնով է դա լինելու․ Դավիթ Բաբայան
Ինչ է նշանակում ռևանշիստ՝ վրեժի ձգտող մարդկանց խումբ․ Պապոյանը՝ ընդդիմութանը
Մսի և կարտոֆիլի պատմությունը կապ չունի մեր հետ․ Վարդանյան
12:55
Վիեննայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա
Ռևանշիստական ուժերը բովանդակության հետ խնդիր ունեն․ Արթուր Հովհաննիսյան
Ոչ թե ընդդիմություն, այլ ռևանշիստական ուժեր․ ՔՊ պատգամավորի ելույթը թեժացրեց ԱԺ մթնոլորտը
Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու բանաձևին
Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել
Բա Արցախի ուրացում չէ, որ սպասարկում եք մի մարդու, որը չի հանգստանում՝ մինչև պետության ղեկավար չդառնա․ Երկգլխանի դևի պոչը պետք է դուրս գա այս դահլիճից
Ովքեր են գլխավորելու ՔՊ ցուցակները ՏԻՄ ընտրություններում
Ձեր շքեղ մեքենաները նստելիս հիշեք` երկրում կան անձինք, որ ձեր պատճառով կարտոֆիլ են ուտում․ Վարդանյան
Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Պատմական իրադարձություն Հայաստանի համար
11:58
ԱՄՆ-ին սպառնացող ահաբեկչական հարձակումների վտանգը 9/11-ից հետո նվազագույնի է հասել
Իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ կպահի ԿԲ խորհրդի անդամի պաշտոնին հավակնելուց. Արտակ Մանուկյան
ԿԲ խորհրդի անդամ ընտրվելու դեպքում կապիտալի շուկան զարգացնելու ուղղությամբ ինչ քայլեր եք ձեռնարկելու
«Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո»
Գիտությունը ինձ համար չի եղել ինչ-որ բանից խուսափելու միջոց․ Արտակ Մանուկյանը՝ Գեղամ Նազարյանին
Ես կլինեմ լակոնիկ՝ «ոչ»․ Արտակ Մանուկյանը՝ Ագնեսա Խամոյանին

ՔՊ-ն պետք է ուղղակի շնորհակալ լինի Հայկ Մարությանին, որ ոչ մի բանի չի խառնվել, չի չարաշահել վարչական ռեսուրսը

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը նախօրեին անդրադարձել է ընտրական գործընթացում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կեցվածքին և նշել. «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն:

Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:

Այդուհանդերձ, Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում իրենց մոտ չկա:

Նկատենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականին, ինչ եղանակներ կան քաղաքապետին ժամկետից շուտ փոխելու համար:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի հետ, ով նշեց, որ տարբերակը կարող է այն լինել, որ օրինակ, քաղաքի ավագանին անվստահություն հայտնի քաղաքապետին:

«Այստեղ միայն ավագանին իրավասություն ունի, գործադիր կամ օրենսդիր իշխանությունները նման իրավասություն չունեն: Եթե ավագանին որոշի անվստահություն հայտնել քաղաքապետին, կամ քաղաքապետն ինքը հրաժարական տա, այդ դեպքում ավագանին պետք է իր միջից ընտրի նոր քաղաքապետ: Ես կարծում եմ, որ անընդունելի է նման գնահատականը և դրա հիման վրա ինչ-որ եզրակացություններ անելը: Արայիկ Հարությունյանը դժգոհում էր, որ Հայկ Մարությանը հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին: Իրականում դա շատ լավ է, որովհետև այն աջակցությունը, որը ցուցաբերում էին տարբեր համայնքապետեր տարբեր ուժերի, լավ բանի մասին չէր խոսում, հիմնականում վարչական ռեսուրսների չարաշահման էր տանում: Այնպես որ, ես կարծում եմ, որ իրենք, ընդհակառակը, պետք է գնահատեն, որ կար հստակ տարանջատում ու դա շատ կարևոր է: Իրենք պետք է ուղղակի շնորհակալ լինեն Հայկ Մարությանին, որ ոչ մի բանի չի խառնվել, չի չարաշահել և չի օգտագործել վարչական ռեսուրսը, ինչպես դա արել են այլ ուժերին հարող համայնքապետերը: Քաղաքապետի օրինական գործողությունները չեն կարող դիտվել որպես բացասական երևույթ, որի վերաբերյալ գնահատական պետք է տալ»,-ասաց նա:

Վարդինե Գրիգորյանը համաձայն է Արայիկ Հարությունյանի պնդմանը, որ Հայկ Մարությանի ստացած քվեն, որով նա դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ ՔՊ-ինն է, բայց դա, ըստ նրա, ոչինչ չի նշանակում. «Հիմա մենք կամաց-կամաց համայնքներում անցնում ենք համամասնական ընտրությունների: Եթե ենթադրվելու է, որ համայնքի ղեկավարները ԱԺ ընտրություններում աշխատելու են այս կամ այն ուժի համար, ապա շատ դժվար է լինելու հասկանալ, թե որտեղ է վերջանում հասարակ լոյալությունը, և որտեղ է սկսվում ռեսուրսների չարաշահումը: Ես կուզենայի, որ նրանք չանցնեին այդ սահմանները»:

Հարցին, թե այս հայտարարությամբ ՔՊ-ն անցնո՞ւմ է այդ սահմանները, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ինքն ուղղակի  մարդկային ինչ-որ վերաբերմունքի մասին է խոսում, բայց պետք է հասկանա, որ դա ճիշտ չէ քաղաքական գործընթացում: Համայնքի ղեկավարին խառնել ԱԺ ընտրություններին ևս ճիշտ չէ, եթե նա թեկնածու չէ»:

Նույն խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Առանձնապես մեկնաբանելու բան չկա, քանի որ դրանք ավելի շատ կուսակցական թեմաներ են: Ես կուսակցական հարցերով մեկնաբանություն պատրաստ չեմ տալ: Բայց ընդհանուր առմամբ, կարող ենք ուղղակի արձանագրել, որ քաղաքային իշխանությունն իրեն վերապահված լիազորությունների կատարմամբ և իր առջև դրված խնդիրների լուծմամբ է զբաղված՝ առանց ուշադրություն դարձնելու քաղաքական ինտրիգներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում