Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շաբաթ օրը հանդիպելով բանակի ղեկավար կազմին, ասել է, որ Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը և բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ սահմանը որոշելու համար։ Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել։ Սա արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: