Ռուսաստանը եւ Չինաստանը երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության երկկողմ պայմանագրի գործողությունը: Ինչպես հունիսի 28-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, այդ մասին հայտարարվել Է՝ ամփոփելով ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի՝ տեսակապով բանակցությունների արդյունքները:
Պետությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն եւ հայտնել ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի երկարաձգման մասին, նշում Է հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: