Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Կլինի՞ 2021 թվականին ևս մեկ արտահերթ ընտրություն. հունիսի 20-ի «տաք հետքը» Երևանում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, կրթության, գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ունեցած դժգոհության մասին, որ նա արտահերթ ընտրությանն ակներև չի աջակցել ՔՊ-ին: Հարությունյանը ասել է, թե դա խնդիր է և թիմում քննարկում են այն: Այդ հայտարարությունը առաջացնում է մի շարք հարցեր և տալիս որոշակի դիտարկումների տեղիք:

Մասնավորապես, արդյո՞ք Արայիկ Հարությունյանի հայտարարոթյունն արտահայտում է թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, թե՞ փորձում են այդպիսով կարծիք ձեւավորել Նիկոլ Փաշինյանի մոտ: Համենայն դեպս արվել է հայտարարությունը, որը անկասկած ստեղծելու է տպավորություն, որ հենց Փաշինյանն է արտահայտում անվստահություն գործող քաղաքապետ Հայկ Մարությանին: Հետեւաբար, միթե՞ Արայիկ Հարությունյանը չէր կարող պատկերացնել իր հայտարարության այդպիսի ընկալման անխուսափելիությունը: Հազիվ թե: Ըստ այդմ, եթե նա արել է դա առանց վարչապետի հետ համաձայնության կամ քննարկումների, ապա փաստորեն նշանակում է, որ այդպիսով կառավարող մեծամասնության մի մասը ճգնաժամ է հարուցում մյուս մասի համար: Եթե հայտարարությունն արվել է վարչապետի հետ համաձայնեցված՝ ուղղակի, թե անուղղակի, ապա դա նշանակում է, որ ՔՊ օրակարգում քաղաքապետի հարցը հայտնվել է բավականին առաջնային դիրքում, եթե այն բարձրաձայնվում է արտահերթ ընտրության ավարտից օրեր անց: Ընդ որում, այստեղ կարող է եւ լինել ոչ թե հենց Հայկ Մարուքյան քաղաքապետի հարց, այլ ընդհանրապես քաղաքապետի, այդ խնդրի քաղաքական իմաստով: Այլ կերպ ասած, արտահերթ ընտրությանը ստանալով քվեների 54 տոկոսը, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ «տաք հետքով» լուծել մի ընտրական գլխացավ եւս՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունը, որը ֆորմալ իմաստով ընդամենը համայնքի ղեկավարի ընտրություն է, բայց դե ֆակտո իմաստով այն քաղաքական, առնվասն կիսահամապետական, իսկ Հայաստանի դեմոգրաֆիական, տնտեսական պատկերի ֆոնին էլ ըստ էության 2/3-ով համապետական ընտրություն է, հաշվի առնելով Երևանի տեսակարար կշիռը Հայաստանում: Երեւանի քաղաքապետի հերթական ընտրությունը, ինչպես հայտնի է 2022 թվականին է: Դա նշանակում է, որ 2021 թվականի արտահերթ ընտրությունից հետո կառավարող ուժը 2022 թվականի աշնանն ընդառաջ հայտնվելու է գրեթե համապետական հերթական ընտրության շեմին: Անկասկած է, որ Երևանի քաղաքապետի ընտրությանը անհաջողությունը լրջագույն քաղաքական ազդեցություն է ունենալու ՔՊ համապետական քաղաքական դիրքի վրա: Ինչպիսին կլինի ուժերի հարաբերակցությունն առանց այդ՝ անցնող մեկ տարվա ընթացքում, բավականին բարդ է ասել աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ շատ բարդ միջավայրի պայմաններում: Հետևաբար, ՔՊ թիմը կարող է դիտարկել Երևանի քաղաքապետի ընտրության այդ լուրջ հարցի լուծումը այսպես ասած առաջ բերելու մասին, իրականացնելով 2021 թվականին՝ համապետական հաղթած ընտրության «տաք հետքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում