Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Քերական հեղինակություններն այս ընտրություններին էլ են դերակատարություն ունեցել․ ինչու չի գործում օրենքը

Մամուլում եղած տեղեկատվությունը և առհասարակ հիմքեր կան պնդելու, որ քրեական հեղինակությունները այս ընտրություններին էլ են դերակատարություն ունեցել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քրեական արդարադատության փորձագետ, «Սոցիալական Արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը՝ հավելելով, որ իրավիճակից կախված քրեական աշխարհը ևս իր դիրքավորումը ունենում է։ «Քրեական աշխարհը չի կարող բացարձակ հեռու լինել քաղաքական վայրիվերումներից, որովհետև նրանց նկատմամբ վերաբերմունքը քաղաքական որոշում է։ Հիմա մեր երկիրը արտահայտել է իր վերաբերմունքը և որոշել է պատժել քրեական հեղինակություն կոչվածներին, բայց թե որքանով է դա վերջում արդարադատության լեզվով իրականացվում, որքանով են դատական ակտեր կայացվում հենց միայն քրեական հեղինակության աստիճանակարգության վերաբերյալ, դեռևս նման դատավճիռներ չկան, և մեծ հարց է, թե առհասարակ ինչպես են քննվում այդ գործերը միջդատական վարույթում՝ նախաքննության փուլում»,-ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ այլ բան է օրենքի կիրառումը և այլ բան է գրանցված արդյունքը։ «Հետևաբար չի կարելի հերքել, որ քրեական ինչ-որ խմբավորումներ կարող են ակտիվանալ՝ օգնելով այս իշխանություններին։ Եվ չի կարելի բացառել, որ կարող են ծնվել նոր քրեական խմբավորումներ, որոնք նախկինում շատ մեծ դերակատարություն չեն ունեցել, բայց այս իշխանության օրոք, այս քաղաքական որոշումներ կատարելու օրոք դառնում են շատ ավելի ակտիվ»,-ասաց Գաասպարյանը;

Մեր դիտարկմանը՝ ինչի՞ մասին է խոսում փաստը, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների հիմնական մասը քվեարկել է հենց «Հայաստան» դաշինքի օգտին ու ՔԿՀ-ներում հաղթել է Քոչարյանի ղեկավարած ուժը, Գասպարյանը պատասխանեց․«Երբ որ խոսում ենք իշխանությունից, խոսում ենք հեղինակություն ունեցողներից։ Հնարավոր է մի խումբ մարդիկ իրենց լավ են զգացել Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, ոմանք էլ՝ Փաշինյանի օրոք։ Սա հանցավորության և քաղաքականության իրար հետ կապվածության գործոն է, որը հայտնի երևույթ է։ Երկուսն էլ դիրքավորվում են՝ քաղաքականության մեջ դիրքավորվածները որոշում են, թե ինչպես պետք է աշխատեն հանցավորության հետ, քրեական հեղինակություններն էլ ըստ այդմ իրենց համար են դիրքավորվում։ Եթե ընտրվում է հետսովետական երկրների տարբերակը՝ ոչ թե կառավարել նրանց, այլ համագործակցել նրանց հետ, այլ արդյունք է ստացվում։ Իսկ քրեական օրենսգրքում 3-4 հոդված ավելացնելով պարզապես մեր իշխանությունները սուր կախեցին նրանց գլխին։ Պետությունն ասում է՝ երբ ուզեմ՝ ձեզ կպատժեմ։ Իսկ թե երբ կուզի ու ինչ պատճառնեերով, ապա սա բարդ մեր իրականությունն է, որին մենք ականատես կլինենք ապագայում»,-ասաց Գասպարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում հիմա երկու կողմի դիրքավորման շրջանն է, որևէ մեկին դեռևս տրված չէ բացարձակ հզորություն, որևէ մեկից վերցված չէ որևէ լիազորություն․«դիրքավորման շրջան է, պետությունը ուզում է տեսնել, թե ինչ կարող է վերցնել քրեական աշխարհից, իսկ քրեական աշխարհը՝ դիրքավորվում է՝ տեսնելու համար, թե ինչ կարող է տալ պետությանը։ Այս դիրքավորումը դեռ որոշակի ժամանակ կտանի, իսկ մինչ այդ ես ահազանգեր եմ ստանում, նաև մեդիայիում կան նման ահազանգեր, որ նոր խմբավորումներ են ձևավորվում, որոնց դեռահասներ, պատանիներ ու երիտասարդներ են ընդգրկվում, սկսում են շատանալ բնակարանային գողությունները։ Սա այն պրոցեսն է, որ պղտոր գետում բոլորը փորձելու են որսալ իրենց ձուկը, նոր ձկներ են ավելանալու։ Այս պրոցեսը կշարունակվի այնքան, քանի դեռ պետությունը հստակ քաղաքականություն չի վարում այդ անձանց նկատմամբ։ Հնարավոր է պրոցեսը շարունակվի այնքան ու պետությունը գնա նրանց հետ համագործակցության, եթե ոստիկանական ռեսուրսները բավարար չեն նրանց դեմ պայքարելու համար, կամ էլ որոշում կկայացվի ոստիկանական պետություն կառուցել։ Ինչպիսի որոշում կկայացվի, ականատես կլինենք միասին։ Բայց այս պահին ոչ մի որոշում չկա»,-եզրափակեց Գասպարյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում