Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է Luxemburger Wort-ը:
Այժմ կառավարության ղեկավարը 10 օր կանցկացնի ինքնամեկուսացման մեջ, բայց այդ ամբողջ ընթացքում կշարունակի աշխատել: Նրա հիվանդությունը մեղմ է. Բետելը մի փոքր ջերմություն ունի և գլխացավ:
Մայիսի սկզբին վարչապետին ներարկվել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը: Երկրորդ դեղաչափը նա ակնկալում էր ստանալ հաջորդ շաբաթ: