Մայամիի շրջանի ղեկավար Դեյդ Դանիել-Լիվայն Կավան հայտարարել է, որ բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի:
Նա այդ մասին ասել է ոստիկանության տեղական վարչության կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում:
«Գիշերը հայտնաբերվել է ևս չորս մարմին: Այսպիսով, զոհերի թիվը 9 է», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել ենք, Մայամիի մերձակայքում բազմահարկ շենք է փլուզվել։