ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է կիրառվել: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ րույցում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԿԸՀ-ին ներկայացրած դիմումին, որով պահանջում են անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները:
Նա աբուրդային համարեց ԿԸՀ-ի կողմից այդ դիմումի մերժումն ու քայլեր չձեռնարկելը՝ նշելով, որ այն էթիկայից դուրս արտահայտությունները, որոնք արվել էին քարոզարշավի ընթացքում, ուղղակի ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա: