Բանգկոկում թութակը կուլ է տվել իր տիրուհու 21 ադամանդից կազմված վզնոցը, գրում է Metro-ն։ Թանկարժեք քարերը թռչնի ստամոքսից հանել են ընդհանուր անզգայացման միջոցով:
Այն բանից հետո, երբ 8 ամսական Ֆրոստին թուլացել է և այլևս չի ցանկացել սնվել, նրան տարել են անասնաբուժական կլինիկա, ռենտգեն են արել, որն էլ ցույց է տվել կենդանու ստամոքսի «թանկարժեք» պարունակությունը»: Բժիշկները բացել են ստամոքսը և հանել 0.2 կարատ քաշով 21 քար:
«Այդ թռչուններին ձգում են փայլուն իրերը, մենք հաճախ ենք այդ իրավիճակի ականատեսը լինում. այս դեպքում թութակը չափազանց շատ է կերել թանկարժեք քարեր,-ասել է բժիշկը: Ֆրոստին մեկ շաբաթ էլ կմնա հիվանդանոցում մինչև վիրահատական կարերը առողջանան: