ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրերն այն մասին, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծել են։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈՒ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։