Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ակադեմիական ազատությունը կեղծ թեզ է, պետական բուհերը պետք է լինեն պետության հովանու ներքո

Սահմանադրական դատարանը 2 օր առաջ ՄԻՊ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա կասեցրել է 3 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխությանը վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։

Խոսքը այն բուհերի մասին է, որտեղ ռեկտոր չկա՝ ԵՊՀ, Պետական մանկավարժական համալսարան և Շիրակի պետական համալսարան: Այդ բուհերում կառավարության որոշմամբ սահմանվում է, որ հոգաբարձուների խորհուրդների թվակազմը պետք է լինի 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։

Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների թիվը հոգաբարձուների խորհրդում կեսից քիչ է, հետևաբար, որոշումների կայացման գործընթացում դերակատարություն չեն ունենալու:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի նախկին թեկնածու Դավիթ Ղազարյանի հետ, ով նշեց, որ իր համար սկզբունքորեն անընդունելի է Հոգաբարձուների խորհրդում այնպիսի համամասնություն ունենալ, որ դասախոսների թիվը (2) ուսանողների թվից (5) քիչ լինի:

«Դա իմ տեսանկյունից պրոֆեսորադասախոսական կազմին ստորադասել է ընկալվում, և ես ուրախ եմ, որ այդ որոշումը կասեցվել է: Ես հասկանում եմ, թե ինչու է ուսանողների 25 տոկոս ձայնը պահպանված, որովհետև օրենքը պարտադրում է, որ կառավարման խորհուրդների առնվազն 25 տոկոսը պետք է ուսանողներ լինեն: Ստացվում է, որ նպատակներն արդարացնում է միջոցները սկզբունքով կառավարությունն ու նախարարությունը փորձում են իրենց ուզածին հասնել:

Միաժամանակ ես մնում եմ իմ կարծիքին, որ պետությունը պետական բուհերը պետք է վերցնի իր հովանու ներքո, այսինքն չպետք է թողնի, որ ով ինչ ուզի անի: Պետության մակարդակով պետք է վեկտորը նշվի, որ գնում ենք այս ուղղությամբ, իսկ արդեն իմպլեմենտացիայի մակարդակով թողնվի համալսարաններին:

Ակադեմիական ազատություն և այլն, դրանք կեղծ թեզեր են, և մենք տեսանք, թե որոշ բուհերում ինչպես էր լինում, որ միևնույն է, բուհերի նախկին ռեկտորները, ղեկավարները միշտ կարողանում են վերարտադրվել՝ անգամ 25-ական տոկոս իդեալական համամասնությամբ հոգաբարձուների խորհուրդներով»,-ասաց Դավիթ Ղազարյանը՝ հավելելով, որ այս իմաստով շատ լավ է, որ պետությունն ուզում է իր ձեռքը վերցնել վերահսկողությունը:

«Ես ինքս չէի ուզենա նման խորհրդով ռեկտոր ընտրվեի: Ուսանողը դեռ այնքան աշխարհայացք չունի, որ ինքը ընտրի, թե ով է լինելու ռեկտոր: Գուցե ուսխորհուրդներին տեղեկատվություն փոխանցելու իմաստով իմաստ ունի մեկ ձայն ուսանողներից լինի խորհրդում, բայց ոչ որոշիչ ձայն, որ իրենց ընկերոջը ցանկության դեպքում ռեկտոր կարողանան դարձնել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՍԴ-ն դեռ պետք է քննի նաև«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը, որտեղ փոփոխություններ են նախատեսված նաև ռեկտորների ընտրության մասով, Դավիթ Ղազարյանն ասաց. «Այդ օրենքում շատ ավելի նորմալ է կարգավորումը: Այնտեղ էլի պետության ձեռքում էր մնում հսկիչ փաթեթը, բայց շատ ավելի նորմալ, ընդունելի ու հասկանալի համամասնությամբ:

Անհեթեթություն է, որ դասախոսներից 2 հոգի է, ուսանողներից՝ 5 հոգի:

Շատ ավելի լավ կլիներ, որ սպասեին, տեսնեին հիմնական օրենքի ճակատագիրն ինչ է լինում ՍԴ-ում, քանի որ դա ավելի կարևոր է: Օրենքով սահմանվում էր, որ Հոգաբարձուների խորհրդում 9 անդամ է, որից 5-ը կառավարության կողմից, 4-ը՝ համալսարանից, և այդ 4-ից մեկը կարող է լինել ուսանող: Սա նորմալ է»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում