Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Համերաշխությունը ենթադրում է, որ հեղափոխության իդեալները պաշտպանած ուժերը պետք է գործադիրում լծակներ ունենան

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ համերաշխության իրենց օրակարգը պարտվել է. «Հայաստանում հաղթել են մուրճի և մանգաղի օրակարգերը: Ես չեմ կարծում, թե այս խորհրդարանը որակապես կլինի շատ ավելի լավը, քան նախորդն էր»,-ասել է նա:

Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ, ով համաձայն չէ Մարուքյանի հետ. «Շատ ժամանակ չի անցել ընտրություններից հետո, որ նման հետևություն արվի, դա կանխակալ հետևություն է, քանի որ նույնիսկ քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը ընտրություններից հետո բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին հրավիրեց և հանդիպեց: «Լուսավոր Հայաստանի» ղեկավարն էլ ընդունեց հրավերը և սեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Այս պայմաններում խոսել համերաշխության օրակարգի պարտված լինելու մասին շատ վերացական և իրականությանը չհամապատասխանող տեսակետ է: Քայլեր իշխանության կողմից արվել են և ուղղված բոլոր արտախորհրդարանական ուժերին»,-ասաց նա:

Հարցին, թե այդ խորհրդակցությունները համերաշխության հիմք կարո՞ղ են դիտարկվել, քաղաքագետը պատասխանեց. «Եթե բոլոր կողմերն ունենան ցանկություն գնալ համերաշխության ճանապարհով, ապա դա կարելի է համարել առաջին քայլը: Հակառակ դեպքում, եթե այդ ուժերը մնալու են բացառապես իրենց քաղաքական շահերի դաշտում և չեն փորձելու նախաձեռնողականություն ցուցաբերել, այդ համերաշխությունը կարող է և չկայանալ: Բայց առաջին քայլը կարելի է ասել՝ արված է»:

Իսկ ինչպե՞ս պետք է համերաշխությունն արտահայտվի, կոնկրետ առաջարկներո՞վ, թե ՞ գործադիրում որոշակի պաշտոններ ստանձնելով: Էմիլ Օրդուխանյանը կարծում է, որ եթե այդ խորհրդակցությունները զուտ ձևական բնույթ չեն կրելու, ապա առողջ և կառուցողականորեն տրամադրված քաղաքական ուժերին, հատկապես հեղափոխության արդյունքում ձևավորված և հեղափոխության իդելաները պաշտպանած ուժերից գոնե կադրային առումով պետք է համալրում լինի գործադիր իշխանությունում, որ արդյունք երևա. «Պետք է առարկայանա այդ ամենը: Այո, որոշ մարդիկ պետք է նաև որոշակի դերակատարում ստանձնեն, լծակների տիրապետեն, որ այդ արդյունավետությունը ցուցաբերվի»:

Ինչ վերաբերում է այդ ուժերի պարտության պատճառներին, նա ասաց. «Պարտվեցին այն պատճառով, որովհետև սրանք ֆորս մաժորային իրավիճակում կազմակերպված ընտրություններ էին և այս պարագայում քարոզարշավն այն տրամաբանությամբ զարգացավ, որ երկու բևեռի բաժանվեց դաշտը՝ նախկին և ներկա: Արդյունքում թե նախկինը, թե ներկան մուտք գործեցին խորհրդարան, իսկ առողջ հատվածը, ցավոք սրտի, դուրս մնաց: Այս պայմաններում, ես վստահ եմ, որ խորհրդարանը չի կարող արդյունավետ գործել:

Ստացվեց այնպես, որ փողոցում քայքայիչ պայքար մղող ուժերը, որոնք փորձ էին անում իշխանությունը գրավել տարբեր մեթոդներով, այդ թվում ներխուժելով պետական շենքեր, հիմա իրենք արդեն ունեն մանդատ և փողոցից տեղափոխվեցին խորհրդարան: Այն տրամաբանությունը, որ իրենք նաև փողոցում են շարունակելու պայքարը, ինձ համար հասկանալի չէ, այդ դեպքում ինչու էին պայքարում մանդատների համար, եթե խորհրդարանում չէին մղելու իրենց պայքարը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում