«Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կարեժա 15 մլրդ դոլար , իսկ կառուցումը կտևի 6 տարի: Այս մասին, Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ջրանցքի հիմնարկեքի արարողության ժամանակ:
«Ստամբուլ» ջրանցքի շինարարությունն ընթանալու է Բոսֆորի նեղուցի զուգահեռ ուղղությամբ և միացնելու է Մարմարա և Սև ծովերը:
Նոր ջրանցքի կառուցման հնարավորության մասին առաջին անգամ Էրդողանը խոսել էր 2011 թվականին, երբ դեռ Թուրքիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում:
Ջրանցքն ապահովելու է նոր ջրային ճանապարհ, որը շրջանցում է Բոսֆորի նեղուցը: Այն, իրականություն դառնալու դեպքում, Բոսֆորի տրանսպորտային ծանրաբեռնվածությունն էականորեն կկրճատի: Այս ծրագիրը, սակայն, տնտեսական արդյունավետության, Բոսֆորի և Դարդանելի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի հետ խնդիրներ ունենալու պատճառով, Թուրքիայում հակասական գնահատականների է արժանացել: