Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, որի հետևանքով 3 մարդ մահացել է, 6-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ հարձակվողը եղել է Սոմալիից Գերմանիա եկած 24-ամյա տղամարդ: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան՝ ոտքին կրակելուց հետո: Մինչև ոստիկանության ժամանումը չարագործին փորձել են կանգնեցնել անցորդները՝ նրա վրա նետելով տարբեր առարկաներ:
Հանցագործության շարժառիթը հայտնի չէ: