Սեպտեմբերին կմեկնարկի Հայաստանում նախադեպը չունեցող Yerevan’Perf միջազգային մուլտիմեդիա թատերական փառատոնը: Perf միջազգային մուլտիմեդիա թատերական փառատոնը հայկական թատերարվեստի միջազգայնացմանն ուղղված նախաձեռնություն է: Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող թատրոնները և թատերախմբերը (Կոմեդի Ֆրանսեզ, Օդեոն եվրոպական թատրոն): Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ֆրանսաբնակ պրոդյուսեր, ռեժիսոր և խորեոգրաֆ Վահրամ Զարյանի հետ: