Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Նախկինի վերադարձն արգելափակող զրահը

Ուզում եմ հավատալ, որ Հայաստանում անշրջելիորեն փակված է ընտրակեղծարարության էջը, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով հունիսի 20-ի խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկությանը: Այդ քվեարկությունն իսկապես կարևոր նշանակություն ուներ նաև հենց այն առումով, որ փաստացի առաջինն էր հեղափոխական ընտրությունից հետո: 2018-ի արտահերթ ընտրությունը, որ գնահատվեց որպես Հայաստանում ազատ և օրինական առաջին, աննախադեպ ընտրություն, մեծ հաշվով պայմանավորված էր անշուշտ հեղափոխական իրողությամբ և օբյեկտիվորեն բացակայում էր դրա թե կեղծելու անհրաժեշտությունը, թե նաև հնարավորությունը: Եվ, ինչպես թե տողերիս հեղինակը, թե այլ փորձագետներ ու գործիչներ նշում էին տարբեր առիթներով, առանցքայինը լինելու էր հեղափոխական ընտրությանը հաջորդող մյուս ընտրությունը, ու դրա չկեղծելն է, որ լինելու էր ժողովրդավարական ուղով զարգացման կարևոր քննություն: Այդ քննությունը Հայաստանը հանձնեց, անկասկած:

Ընդ որում, Հայաստանը հանձնեց պատերազմով բազմակի անգամ բարդացած ու ծանրացած քննություն, այսինքն կայացավ ազատ ընտրություն: Այդուհանդերձ, ընտրակեղծարարության էջը անշրջելիորեն փակ համարելու հանգամանքը կամ հարցը այսպես ասած բաց է: Խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքական գործընթացները դեռևս շարունակում են մնալ անձնային կամ լավագույն դեպքում խմբային քաղաքական կամքի կառավարելիության դաշտում, մինչդեռ ընտրակեղծարարության էջը անշրջելիորեն փակված համարելու կարևոր նախադրյալ կամ գործոն է ինստիտուցիոնալ կառավարման հանգամանքը: Ըստ այդմ, այստեղ իրավիճակի զարգացումն ու Հայաստանի համար կարևոր խնդրի հիմնարար լուծումը կախված է հետագա ինստիտուցիոնալ զարգացման աստիճանից, թե հասարակական, թե պետական կառավարման ինստիտուտների զարգացման տեսանկյունից: Այստեղ պետք չէ ունենալ պատրանքներ և ակկալել, թե հաջորդ ընտրությանը Հայաստանը ունենալու է ինստիտուցիոնալ երաշխիքների բավարար համակարգ և աստիճան: Կասկած չկա թերևս, որ հաջորդ ընտրությանը ևս՝ լինի դա հինգ տարի անց, թե ավելի վաղ՝ արտահերթ տրամաբանությամբ, միևնույն է ընտրողի ազատ կամարտահայտման հարցը առավելապես շարունակելու է լինել քաղաքական կամքի դաշտում: Բավական է թուլակամություն, և Հայաստանի կառավարող նախկին համակարգը աներկբա բարձրացնելու է գլուխը, հատկապես այն դեպքում, երբ այդ համակարգը ստացել է քաղաքական կյանքում ինստիտուցիոնալացված ներկայացվածության հնարավորություն՝ անցել է խորհրդարան: Սա մի կողմից բարձրացնում է այդ համակարգի հանդեպ հանրային կառավարելիության աստիճանը, մյուս կողմից սակայն ընդլայնում է նաև այդ համակարգի հնարավորությունը: Ըստ այդմ, «բալանսը» այստեղ պետք է պահի, և նախկին բարքերի «ինստիտուցիոնալ» ու ցանցային ռեինկարնացիայի նոր փորձն ու հնարավորությունը կանխարգելի կառավարող ուժի քաղաքական կամքը, բայց միաժամանակ նաև հասարակական-պետական կյանքի ինստիտուցիոնալ արդիականացումը: Այդ համատեքստում է կարևոր հետընտրական շրջանում ծավալված երկխոսության գործընթացը՝ հաղթող ուժի, և արտախորհրդարանական ուժերի միջև, որոնք շահագրգռված են Հայաստանում ժողովրդավարության ինստիտուցիոնալացման խնդրի դինամիկայով և առաջընթացով:

Այստեղ խոսքը միատարր մոտեցումների ձևավորման մասին չէ, այլ միատարր արժեհամակարգային պլատֆորմի ձևավորման, որը կդառնա խաղի նոր կանոնների օրենսդրական ամրագրումներին զուգահեռ նաև մշակութաբանական ամրագրման հիմք: Դա պետք է բացառի ոչ միայն նախկին համակարգի վերադարձը իբրև երևույթ, այլ մեծ հաշվով ստիպի նաև այդ համակարգը ներկայացնող ուժերին, կամ այդ համակարգի շահերը ներկայացնող ուժերին փոխել քաղաքական վարքագիծն ու ադապտացվել խաղի նոր կանոններին, հաշտվելով դրանց ինստիտուցիոնալ «զրահի» իրողության հետ և ի վերջո ամբողջապես փակելով Հայաստանում ոչ միայն ընտրակեղծարարության էջը, այլ նաև քաղաքական «նախկին-ներկա» դիսկուրսի տեխնոլոգիական գործածության հնարավորությունը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում