Ընտրությունների արդյունքները ամբողջապես ներկայացնում են մեր հանրության տրամադրությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը:
Նրա կարծիքով՝ խորհրդարանում չունենք երկրի անվտանգության կոնսոլիդացման ուղղությամբ արժանի գործընկեր․ «Չենք հաշտվելու այս իրականության հետ․ ձևավորելու ենք նոր օրակարգ Եթե մենք չձեռնարկենք ակտիվություն, նախկինները ամրանալու են տեղերում և փորձելու են ոտնձգել ժողովրդի իշխանության դեմ: Ժողովրդի իշխանությունը անհրաժեշտ հանցագործների որջից պաշտպանության կարիք ունի: Ռևանշիստները տեղական բդեշխների օգնությամբ փորձելու են ռևանշն իրականություն դարձնել»: