Մուլտիմիլիոնատեր Իլոն Մասկը վաճառել է իր ունեցվածքը և տեղափոխվում է 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հավաքովի տուն, որը գտնվում է իր հիմնադրած SpaceX տիեզերական ընկերության տարածքում: Այս մասին գործարարը պատմել է Twitter- ում:
Ձեռնարկատերը նոր`37 քմ մակերեսով հավաքովի տունն անվանել է իր հիմնական ու միակ տունը: «Իմ հիմնական տունը բառացիորեն հիսուն հազար դոլար արժողությամբ տնակ է Boca Chica-ում, Starbase- ում»,-ասել է նա։
Դեռևս հունիսի 9-ին նա հայտարարել էր, որ ազատվել է բոլոր տներից, բացառությամբ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքի տնից: Մասկը սկսել է տները վաճառել 2020-ի մայիսից: