COVID-19-ի նոր տարբերակը, որը զանգվածաբար ախտորոշվել է Հարավային Ամերիկայում, դուրս է եկել մայրցամաքից, հասել Եվրոպա և արձանագրվել Մեծ Բրիտանիայում: Հաղորդում է The Sun-ը:
Բրիտանական Առողջապահության նախարարության հաղորդմամբ` կղզու տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամի վեց դեպք:
SARS-CoV-2 (C.37) «լյամբդա» շտամն այժմ գտնվում է հատուկ հսկողության տակ: ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ COVID-19-ի նոր շտամի մուտացիաներն ավելի վարակիչ են և մեծացնում են հակամարմինների դիմադրությունը, չնայած բավականաչափ հստակ ապացույցներ չկան:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը ներկայումս լաբորատոր հետազոտություններ է անցկացնում` ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես են նոր մուտացիաները ազդել վիրուսի վարքի վրա:
Հրապարակման համաձայն՝ Պերուում, որտեղ առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամը, «լյամբդա» շտամով է վարակվել բնակչության ավելի քան 81 տոկոսը: Վարակման այս տեսակը տարածվել է Չիլիում (որտեղ վերջին 60 օրվա ընթացքում վարակվել է բնակչության 32 տոկոսը), Արգենտինայում և Էկվադորում: