Եթե Կոլումբուսն իմանար, որ ծխելը դառնալու է մարդկային առողջության ամենավտանգավոր բաներից մեկը, դժվար է 1492 թվականին ընդուներ հնդիկների նվերը․
1492 թվականին հնդիկները Կոլումբոսին նվիրեցին ծխախաոտի տերևներ։ Չհասկանալով նվերի իմաստը հայտնի ճանապարհորդը շպրտեց նվերը նավից դուրս, և աշխարհի քարտեզի վրա առաջացավ Tobago (Թոբագո) անունով կղզին։ Այդ ժամանակ հնդկացիները այդպես էին անվանում ծխամորճը։ Ծխախոտը մինչև 16-րդ դար աճել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Ծխախոտի առաջին մասնաբաժինը Եվրոպա բերել է Կոլումբուսը։ Եթե հայտնի ճանապարհորդը իմանար, թե ինչքան վտանգավոր կարող է դառնալ ծխելը մարդկային առողջության համար, դժվար թե այն բերեր Եվրոպա, ու չբացատրեր հնդկացիներին որ թողնեն ծխելը 15-րդ դարում։ Բայց Կոլումբոսը չգտիտեր, Եվրոպան ու ամբողջ աշխարհն էլ հետո միայն հասկացան թե ինչքան վատ հետևանքներ ունի ծխելը մարդու առողջության վրա։
Երկար տարիներ չպահանջվեց, որ մարդիկ ծխամորճով ծխելուց բացի, այսպես ասած, առաջընթաց ապրեն ոլորտում ու ստեղծեն սիգարետը, հետո ֆիլտրով սիգարետը։ Բոլորը մտածում էին, որ ծխելը ինչ որ մոգական բան է, հանգստացնում է մարդու նյարդերը, կամ հաճույք պատճառում։ Ծխելուց կախվածությունը վերագրվում էր սովորության։ Սակայն մարդիկ երկար ժամանակ վնասելով իրենք իրենց առողջությունը, չէին էլ կարող պատկերացնել, որ այրման միջոցով ծխելը վնասում է ոչ միայն իրենց, այլ նաև իրենց շրջապատող մարդկանց առողջությունը։
Հիմա մարդկությանը առաջարկվում է բոլոր հնարավոր միջոցները օգտագործել ծխելը թողնելու համար։ Բայց վտանգավոր այդ սովորությունից ազատվելը շատերի համար այնքան էլ հեշտ գործ չէ։ Աշխարհի առողջապահական տարբեր կազմակարպություններ հիմնվելով անկախ լաբորատորիաների փորձերի ու եզրահանգումների վրա, ապացուցել են, որ ծխելուց առաջացած վնասի հիմնական պատճառն այրումն է և դրանից առաջացած վնասակար նյութերը։ Այդ պատճառով ծխելու վնասը նվազեցնելու համար մի շարք կառույցներ առաջարկվում են նիկոտինի մատակարարման այլ միջոցներ՝ ծխախոտի տաքացման համակարգ, էլեկտրոնային սիգարետ և այլն։
Հեծանիվ չենք հայտնաբերի եթե նշենք, որ այրվող սիգարետի ծխի մեջ վտանգավոր հարյուրավոր նյութեր կան։ Սիգարետն այրելուց առաջացած վնասակար նյութերից մեզ հայտնի է օրինակ խեժը։ Երբ ծխողը ներքաշում է ծուխը, խեժը կպչուն շերտ է առաջացնում թոքերի ներսում։ Սա վնասում է թոքերն ու կարող է թոքերի քաղցկեղի, էմֆիզեմայի և այլ թոքային խնդիրների առաջացման պատճառ դառնալ։ Հարկ է նշել, որ խեժը միայն թոքերի վրա չէ ազդում։ Խեժի բաղադրության մեջ գտնվող թունավոր նյութերը կարող են ներթափանցել արյան մեջ և այդպիսով հայտնվել ամբողջ օրգանիզմում։
Կյանքը մեծ քայլերով առաջ է գնում, զարգանում է գիտությունը, և զարգացումը ծխախոտային արտադրության ոլորտում հուշում է մարդկանց, որ հնարավոր է նվազեցնել ծխելու վնասը։ Այրման միջոցով ծխելու փոխարեն առաջարկվող այլընտրանքային միջոցները, հնարավորություն են տալիս խուսափել առաջին հերթին շրջապատող մարդկանց վնասելուց։ Այդպես չի առաջանում խեժ, ինչն արդեն լավ արդյունք է։










































