«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում Երևանի վարչական շրջանների ղեկավար պաշտոններում:
Մասնավորապես՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանին հնարավոր է փոխարինի այս ընտրություններում ՔՊ-ի աջակից, գործարար, Նոր Նորքի բնակիչ Գուրգեն Պողոսյանը: Մեր տեղեկություններով՝ նա պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է և հենց Սարգսյանն է միջնորդել վերջինիս պաշտոնավարման համար: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Պողոսյանը ակտիվ աշխատել է ՔՊ-ի համար և ապահովել մեծ թվով ձայներ:
Մեզ հետ զրույցում Գ. Պողոսյանը ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց լուրը, միայն նշեց, որ գործող թաղապետն իր ընկերն է, իսկ ինքն այս պահին նման առաջարկ չի ստացել: Հարցին՝ ստանալու դեպքում՝ կընդունի՞ առաջարկը, պատասխանեց՝ բնականաբար այո՛.«Կօգնեմ որ Նոր Նորքն ավելի բարգավաճի, զարգանա և նոր ներդրումներ լինեն»,-եզրափակեց նա: