Վրաստանը նախատեսում է հաջորդ տարվանից միջազգային գործընկերների հետ համատեղ սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Այդ մասին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքերով՝ ԱԹՍ-ի հավաքումը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարությանը կից «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնում:
Կառավարության ղեկավարը հավելել է նաև, որ մոտ ժամանակներս կենտրոնը իսրայելական ընկերության հետ համատեղ կսկսի արտադրել M4 տիպի ինքնաձիգներ: