Ամերիկյան իշխանություններն Աֆղանստանից իրենց զորքերի հիմնական մասը դուրս կբերեն մինչ հուլիսի 4-ը կամ դրանից անմիջապես հետո, մինչդեռ նախապես ծրագրված ամսաթիվը սեպտեմբերի 11-ն էր: Այդ տվյալները հունիսի 24-ին մեջբերում է AP գործակալությունը:
Հրապարակման աղբյուրի համաձայն՝ հիմնական զորախմբի դուրսբերումից հետո ԱՄՆ-ի շուրջ 650 զինծառայող կմնա Աֆղանստանում՝ դեսպանատան աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Բացի դրանից՝ ինչպես նշված է, մինչ ամռան ավարտը Քաբուլի օդանավակայանում կմնան մի քանի հարյուր ամերիկացի զինծառայողներ, որոնք կօգնեն թուրքական ուժերին կարգուկանոն պահպանել:
Այնուամենայնիվ, AP-ն հայտնում է, որ այս միջոցը ժամանակավոր կլինի՝ մինչև Թուրքիայի ղեկավարությամբ կտարավի տեղում անվտանգության ապահովման լիարժեք գործողություն: