ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասի տեղեկացանք e-gov.am կայքէջից: Մհեր Գրիգորյանը հուլիսի 1-3-ը կգտնվի Ալմաթիում՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար: