Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում շարունակվող Դևիսի գավաթի խաղարկության (Davis Cup Europe Group IV) երկրորդ տուրում թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։
Առաջին մրցախաղում Սեդրակ Խաչատրյանը 6։3, 6։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էլվին Հաշիմովի նկատմամբ: