Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2020․ Ովքեր կհաղթեն այսօրվա դիմակայություններում․․․

Ուելս-Դանիա և Իտալիա-Ավստրիա հանդիպումներով այսօր կսկսվի Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակիչը։ Հիշեցնենք, որ Իտալիան ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք հաղթող էր դարձել А ենթախմբում։ Ավստրիայի հավաքականը երկրորդ հորիզոնականն էր զբաղեցրել C ենթախմբում։ Այս դիմակայությունում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում իտալացիներին։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1․45 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 4․35, իսկ ավստրիացիների գործակիցը՝ 8․8 գործակցով։ Իտալիայի անցումը քառորդ եզրափակիչ գնահատված է 1․2, իսկ Ավտրիայի անցումը՝ 5 գործակցով։ Ուելսի հավաքականը Իտալիայի հետ ընդգրկված էր А ենթախմբում։ Վաստակելով 4 միավոր բրիտանական հավաքականը ենթախմբում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ B ենթախմբում ընդգրկված դանիացիները 1/8-դր եզրափակչի ուղեգիր նվաճեցին միայն վերջին պահին։ Ֆինլանդիային և Բելգիային զիջելուց հետո այս հավաքականը վերջին երրորդ տուրում 4։1 հաշվով ջախջախեց Ռուսաստանին։

Այս ենթախմբի վերջնական արդյունքներով Ֆինլանդիան Ռուսաստանը և Դանիան ունեին 3-ական միավոր։ Դանիացիները պայքարի երկրորդ տեղում հայտնվեցին խփած և բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցության արդյունքում։ Ուելս-Դանիա մրցավեճում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են սկանդինավյան հավաքականին։ Խաղի հիմնական ժամանակում Դանիայի հավաքականի հաղթանակի համար սահմանված է 1․85 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3․3, իսկ Ուելսի հաղթանակը՝ 5․3 գործակցով։ Քառորդ եզրափակիչ Դանիայի անցումը գնահատված է 1․4, իսկ Ուելսի անցումը՝ 3․1 գործակցով։ Գնահատված հնարավորությունները կարելի է օբյեկտիվ համարել։ Խմբային փուլում ցուցադրած փայլուն խաղից և արդյունքից հետո իտալացիներն այսօր պարտավոր են հաղթել Ավստրիային։ Վերջինս կազմակերպված՝ կոլեկտիվ ֆուտբոլ է դավանում, բայց․․․։ Ընդունենք սակայն, որ իտալացիներն անհամեմատ ավելի ուժեղ են և արժանի են պայքարը շարունակելու քառորդ եզրափակչում։ Հետաքրքիր փաստ C խմբի վերջին տուրի խաղում Ավստրիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ուկրաինային։ Այս հաղթանակը Ավստրիայի ընտրանուն թույլ տվեց 6 միավոր վաստակել ու խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլ։ Խոշոր մրցաշարի վճռորոշ փուլի ավստրիացիները վերջին անգամ մասնակցել էին 1954 թվականին՝ աշխարհի առաջնությունում։ Քառորդ եզրափակչում հայտնվելու ավելի լավ հնարավորություն իրականում ունի նաև Դանիան։

Մեկնարկային խաղում ուշագնաց եղավ այս հավաքականի առաջատար Կրիստիան Էրիկսենը։ Հոգեբանական շոկի հետևանքով Դանիայի հավաքականը զիջեց կարգով ավելի ցածր Ֆինլանդիային այնուհետև նաև Բելգիային։ Ռուսաստանի հետ մրցավեճում սակայն համոզվեցինք, որ դանիացիները հաղթահարել են ճգնաժամը և էլ ավելի մոտիվացած է խաղում։ Խմբային փուլում լավ տպավորություն էր թողել նաև Ուելսի հավաքականը։ Այս հավաքականում սակայն տոն են տալիս երկու ընդգծված առաջատարները՝ Գարեթ Բեյլն ու Աարոն Ռեմսին։ Այս ֆուտբոլիստներին խաղադաշտում չեզոքացնելու պարագայում դանիացիները կարող են հեշտությամբ լուծել խնդիրը։ Ընդհանուր առմամբ Դանիան ավելի դինամիկ և արագ ֆուտբոլ է դավանում։

Ուելս-Դանիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20-ին, իսկ Իտալիա-Ավստիա մրցավեճը՝ 23-ին։ Վաղը կայանալիք 1/8-րդ եզրափակչի հանդիպումներում միմյանց հետ կմրցեն Հոլանդիան-Չեխիա, Բելգիա-Պորտուգալիա զույգերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում