ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի առջև ունեցած ելույթի ժամանակ մոռացել է նշել Ֆլորիդայում բազմահարկ շենքի ողբերգական փլուզման մասին, որտեղ տասնյակ մարդիկ կարող են փլատակներում լինել: Հեռարձակումն անցկացվել է Սպիտակ տան YouTube-ալիքում:
Փորձելով ավարտել իր խոսքերը՝ նա լրագրողներին ասել է, որ պետք է ուղղաթիռ նստի. սակայն այդ պահին Բայդենին մոտեցել է փոխնախագահ Քամալա Հարիսը, որի հետ նա շշուկով մի քանի բառ է փոխանակել:
«Այո, ներողություն եմ խնդրում: Շնորհակալություն, տիկին փոխնախագահ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ շարունակելով իր ելույթը Ֆլորիդայում տիրող իրավիճակի քննարկմամբ:
Նա բացատրել է, որ դաշնային օգնություն կուղարկի փլուզման վայր՝ հավելելով, որ սպասում է նահանգապետ Ռոն Դեսանտիսի պաշտոնական դիմումին:
Ինչպես երեկ հայտնել ենք՝ Մայամիի մերձակայքում բազմահարկ շենք է փլուզվել։