Փարիզը կարեւոր նշանակություն Է տալիս Մոսկվայի հետ երկխոսւթյան զարգացմանը սպառազինությունների վերահսկողության շուրջը: Հունիսի 25-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո:
«Մենք կարեւոր ենք համարում Ռուսաստանի հետ երկխոսության զարգացումը սպառազինությունների նկատմամբ վերահսկոության շուրջը»,- ասել Է նա: Ֆրանսիայի նախարարի խոսքով՝ «այն պետք Է բովանդակալից լինի»:
Եվրամիությունը պետք Է բարձր մակարդակով երկխոսություն վարի Ռուսաստանի հետ, նշել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ տերություն Է եւ հարեւան, որի հետ անհրաժեշտ են կայուն հարաբերություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: