Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ստացանք մի ԱԺ, որտեղ իրար չհանդուրժող երկու կողմ քննարկելու են, թե ինչպե՞ս ավելի լավ կատարել Կրեմլից իջեցրած հրահանգները

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

Պարոն Առաքելյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Ինչ ցույց տվեցին այդ արդյունքները։

Անցած ընտրությունների արդյունքները լիակատար կերպով արձանագրեցին, որ Հայաստանում գործեց Կրեմլի կողմից նախագծված ծրագիրը, որի առաջին նախընտրական փուլում խաղարկվեց չար և բարի ոստիկանների դրվագը:  Չար ոստիկանի դերը կատարում էր Ռոբերտ Քոչարյանը, բարի ոստիկանի դերը՝ Նիկոլ Փաշինյանը: Իբրև հետևանք ընտրողների բավականին մեծ զանգված ձայն տվեց Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը միմիայն այն բանի համար, որպեսզի ոչ մի դեպքում Ռոբերտ Քոչարյանը հանկարծակի իշխանության գլուխ չկա: Այս պարագայում Ռուսաստանը մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց: Առաջինն այն է, որ Ռուսաստանի բոլոր հրահանգները կատարող Նիկոլ Փաշինյանը հավաքեց 50-ից ավելի տոկոս ձայներ՝ խլելով այդ ձայները արևմտամետ կուսակցություններից, երկրորդը  Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց խորհրդարանում՝ ինչով ապահովվեց առնվազն մոտակա ժամանակում նրա անվտանգությունը՝ քրեական տեսակետից: Իսկ Հայաստանը ստացավ մի խորհրդարան, որտեղ իրար չհանդուրժող երկու կողմ առավոտից երեկո կքննարկեն այն հարցը, թե ինչպե՞ս է ավելի լավ կատարել Ռուսաստանից իջեցրած հրահանգները: Ես շատ մեծ ցավով եմ այս ամենն ասում՝ հասկանալով, որ դա մեր ընտրությունն էր: Տարիներ շարունակ Հայաստանի լրիվ տարածքում գործում էր հսկայական ռուսական պրոպագանդիստական մեքենան: Մեր ժողովրդի ինքնագիտակցության մեջ են մտցրել այն գաղափարը, որ առանց ռուսների մենք կյանք չունենք: Մենք ուրիշ հնարավորություն չունենք, բացի նրանից, որ լավ, թե վատ, մնանք ռուսի փեշի տակ: Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր մտածելակերպը կփոխվի, և մենք կկարողանանք մեր երեխաներին ավելի լավ ապագա առաջարկել:

Արդյոք այլ որակի խորհրդարան ենք ունենում։

Այն, որ այլ որակի է դա լինելու, դրանում ես անձամբ  կասկած չունեմ: Ուրիշ հարց է, թե արդյոք դա խորհրդարան է լինելու, թե պատրաստի որոշումների ու  հրահանգների ընդունարան և իրագործման  մի մարմին: Խորհրդարան բառը գալիս է խորհուրդ բառից: Ո՞վ է այդ խորհրդարանում ումից խորհուրդ հարցնելու և կատարում պահանջելու: Չէ որ ընտրված խորհրդարանը փաստորեն բաղկացած է  լինելու երկու կողմից, որոնք ոչ միայն իրար չեն հարգում, այլ նաև ատում են:  Ես վախենում եմ նույնիսկ մտածել այն օրենքների  բնույթի մասին, որոնք այդ խորհրդարանում կարող են ընդունվել: Կարծում եմ՝ այն ողբերգությունից հետո, որոնք մենք բոլորս ապրեսինք, մենք ավելի լավին էինք արժանի:

Փաշինյանը քարոզարշավի ժամանակ խոսում էր պողպատե մանդատի, պողպատե հեղափոխության մասին: Ձեր կարծիքով, իշխանությունը կկոշտացնի՞ իր քաղաքականությունն այդ ուղղությամբ, թե՞ կշարունակի նույն գործելաոճը:

Լսելով նման հայտարարությունները, ճիշտն ասած, ուզում եմ բացականչել՝ պարոն վարչապետ, իսկ ի՞նչն էր խանգարում ձեզ այս տարիների ընթացքում ձեր ուզածն իրագործել: Խորհրդարանումդ ուք ունեցել եք և ունեք մեծամասնություն, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր որոշում կանցկացնեք առանց որևէ խնդրի: Ռեֆորմները, որի մեծ կարիքն ունի Հայաստանը, կարելի է անցկացնել առանց որևիցե պողպատի՝ ընդամենը խորհրդարանում ընդունելով կոնկրետ որոշումներ: Առանց ասֆալտի վրա փռելու կարելի է այն մարդկանց, որոնք հանցագործություն են գործել Հայաստանի տարածքում, կանչել օրենքի պատասխանատվության: Իսկ նման հայտարարություններով միմիայն փչացվում է Հայաստանի իմիջը իբրև ներդրումային տարածք և կարող է բերել անկանխագուշակելի հետևանքների:

 Խնդրահարույց չէ, որ եվրոպամետ ուժեր չանցան խորհրդարան։

Շատ ցավալի է, որ Արևմուտքում բնակվող մի քանի միլիոնանոց հայությունն այս նորընտիր խորհրդարանում չունեցավ ոչ մի գաղափարախոսական ներկայացուցչություն: Աշխարհում բնակվող ընդհանուր հայությունը կարելի է դասել մի քանի տնտեսաիրավական մակարդակներում: Դա և Հայաստանում բնակվող հայությունն է, և նախկին Խորհրդային Միության տարածքում բնակվող հայությունն է, և, իհարկե, Արևմուտքում բնակվող հայությունն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքում բնակվող հայությունն ունի անհամեմատ ավելի բարձր տնտեսաիրավական մակարդակ, քան մնացած հայությունը: Ասեմ ավելին, հիմնական օգնությունը Հայաստանին հալիս է Արևմուտքից և Հայաստանում ընդունելով այդ օգնությունը, այնուամենայնիվ, չեն տեսնում Հայաստանի ապագան Արևմուտքում: Այդ եզրահանգումը կարելի է անել այս ընտրությունների արդյունքներով: Նույն արդյունքներից է ելնում, որ մենք ուզում ենք ապրել Ռուսաստանի նման և ընկերություն անել Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ՝ կարծելով, որ դա է մեր ապագան:  Բայց ինչպես ասացի, ես համոզված եմ, որ բավականին կարճ ժամանակաընթացում այդ մեր մտածելակերպը, հուսով եմ, կփոխվի և մենք կկարողանանք գնալ ուրիշ ճանապարհով, որը կպահպանի մեր երկիրը հետագա ցնցումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում