Wednesday, 24 04 2024
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս

Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագիրը, բայց նա չի կարող նյարդային արձագանքներ տալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ըստ հաղորդագրության, դրա ընթացքում քննարկվել է ռեգիոնալ կոմունիկացիաների ապաարգելափակման հարցը։ Այս զրույցը հատկապես ուշագրավ է Շուշիի թուրքադրբեջանական հռչակագրի ֆոնին, որին Մոսկվան մասնակցություն չի ունեցել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

Թուրքիան իսկապես շատ լուրջ ու մեծ ջանքեր է գործադրում Անդրկովկասում ուժեղանալու, իր դիրքերն ամրացնելու համար։ Առաջին հերթին սա վերաբերում է Ադրբեջանում իր ներկայությունը ռազմաքաղաքական առումով ուժեղացնելուն։ Թուրքիան ուժեղ է Վրաստանում՝  տնտեսական ոլորտում, իսկ ռազմաքաղաքական ոլորտում բնական է, որ Թուրքիայի հենարանը Ադրբեջանն է։ Այսպես կոչված Շուշիի հռչակագիրը ցույց է տալիս, որ Թուրքիան է հանդիսանում ներկայիս ստատուս քվոյի պահպանման հիմնական երաշխավորը։ Սա չափազանց ակնհայտ է, մենք պետք է հետևենք այս ամենին, իրականությունից չկտրվենք։ Դժվար թե Թուրքիան կամավոր հրաժարվի իր կարգավիճակից ու առաքելությունից։ Թուրքիան իր առաքելությունն է համարում Օսմանյան կայսրության վերականգնումը, բայց այս անգամ ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ այդ էքսպանսիան դեպի արևելք է ընթանում։ Եթե հասնեն հաջողության, թեքվելու են նաև դեպի արևմուտք։ Այս պահի դրությամբ հիմնական նպատակն Ադրբեջանն է ու որպեսզի այնտեղ ամրապնդեն իրենց դիրքերը, նրանք պետք է ամրապնդվեն  առաջին հերթին Արցախում՝ Արցախի օկուպացված տարածքներում։ Մի կողմից  Ադրբեջանը հայտարարում է, թե հաղթանակ է տոնել իր տարածքային ամբողջականությունը վերականգնել, բայց իրականության մեջ մենք տեսնում ենք Ադրբեջանում ինքնուրույնության կորուստ՝ չնայած Ադրբեջանը նույնպես աշխարհաքաղաքական պայքարի շատ հարուստ փորձ ունի ու այնպես  չէ, որ անմիջապես դառնալու է Թուրքիայի գաղութը։ Չնայած հիմա փաստորեն արդեն իսկ մեծ կախման մեջ է ընկել Թուրքիայից։

-Չե՞ք կարծում, որ այդ թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագիրը նաև Մոսկվային որոշակիորեն դուրս մղելու փորձ էր։

-Բնական է՝ Ռուսաստանից դուրս թողնելու ու հայոց պետականությանը որպես աշխարհաքաղաքական գործոն չեզոքացնելու միտում է։ Մենք տեսնում ենք բազմաշերտ քաղաքականություն, որը Թուրքիան ու Ադրբեջանը միասին իրականացնում են։

-Իսկ Ռուսաստանն այդ ամենին համարժե՞ք է արձագանքում։

-Չեմ կարող Ռուսաստանի կողմից խոսել, բայց որ նման հռչակագրերը չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանին՝ միանշանակ է։ Բայց դա չի նշանակում, որ իրենք էլ պետք է նյարդայնացած արձագանքներ տան։ Կան այլ մեխանիզմներ՝ թույլ չտալու այս վեկտորների զարգացումը, այլապես սա իսկապես  կործանարար է լինելու ողջ տարածաշրջանի, եթե չասեմ՝ միջազգային հանրության համար։

-Ընտրություններից հետո քաղաքական իրավիճակը որոշակիորեն կայունացել է երկրում։ Կարծում եք արդեն հնարավոր կլինի՞ անցնել չլուծված հարցերի կարգավորմանը՝  Արցախի կարգավիճակի հստակեցմանը, գերիների վերադարձին։

-Իհարկե կարգավիճակը հարցը մի քիչ ավելի բարդ ու երկարատև գործընթաց է, որոշակիորեն նաև աշխարհաքաղաքական։ Այնպես չէ, որ Ադրբեջանը համաձայնվելու է շատ արագ վերադարձնել գերիներին,դա իր ոճը չէ։ Այդ ուղղությամբ աշխատանքները պետք է ընթանան և քանի որ սա կարևորագույն մարդասիրական խնդիր է, պարզապես չի կարող անտեսվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում