Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Առնվազն 3-4 մեդալ․ Հայաստանի հավաքականի կազմը Տոկիոյի Օլիմպիական խաղերում

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ձյուդոյի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցելու է հուլիսի 23-ին Տոկիոյում մեկնարկելիք Օլիմպիական խաղերին։ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտնում է, որ Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները, որոնց թվում է նաև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Վերջինս մասնակցել էր մի քանի վարկանիշային մրցաշարերի և հավաքել անհրաժեշտ միավորներ։ Արդյունքների ամփոփումից հետո նրան վերջապես տրվեց օլիմպիական ուղեգիրը։ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն և մեր ամենահավակնոտ մարզիկներից է։ Վստահ ենք, որ օլիմպիադայում ելույթ ունենալու նորությունը էլ ավելի կմոտիվացնի Կարապետյանին և նա պայքար կմղի մեդալների համար։ Այս պահին Հայաստանն ուն 13 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը:

Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որը վերջերս տեղի ունեցած վարկանիշային մրցաշարում մրցավարների կողմնակալ որոշման զոհ էր դարձել։ «Վարկանիշային մրցաշարի արդյունքներն ինձ չեն գոհացնում: Պարտությունների մեծ մասը վիճարկելի էին մրցավարության պատճառով: Իմ անձնական կարծիքով՝ ոչ թե անում էին այնպես, որ հայ բռնցքամարտիկները պարտվեին, այլ զուտ ոչ պրոֆեսիոնալ մրցավարություն էր: Բաչկովի մենամարտի ավարտին մնացել էր 10 վայրկյան, և նա հաղթում էր: Մենամարտը վերջին վայրկյաններին կանգնեցնելու իրավունք չունեին: Վնասվածքը լուրջ էր, բայց պետք է թողնեին ավարտվեր այդ ռաունդը, որոշեին հաղթողին: «Երեք ուղեգիր ունենք՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արման Դարչինյան (75 կգ) եւ Հովհաննես Բաչկով (63 կգ): Բաչկովը վարկանիշային միավորներով Եվրոպայի առաջին համարն է: Քանի որ եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը չեղարկվեց, վարկանիշները կբաժանեն ռեյտինգներով, իսկ Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջին համարն է իր քաշային կարգում, եւ նա կստանա օլիմպիական ուղեգիր: Սա սպիտակ քարտ չի համարվում: Մեծ հավանականություն կա, որ նույն կարգով՝ վարկանիշներով օլիմպիական ուղեգիր կունենա նաեւ կանանց Եվրոպայի Մ-22 եւ աշխարհի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանը, բայց դեռ վերջնական չէ: Այժմ սպասում ենք միավորների հաշվարկին: Մեր հաշվարկով միավորներով Անուշն ու սերբ բռնցքամարտիկը հավասար են. տեսնենք՝ ում կտան առաջնահերթությունը»,- ասել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Այսպիսով, կա հավանականություն, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջնական կազմը բաղկացած կլինի 15 մարզիկներից։ Հովհաննես Բաչկովը ևս մեդալների իրական հավակնորդ է։ Հիշեցնենք, որ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամարտի հավաքականին հատկացվել է ընդամենը երկու տեղ։ Սիմոն Մարտիրոսյանին Տոկիո տանելու որուշումը կարծում ենք միանգամայն ճիշտ է։ Անկախ վերջին իրադարձություններից այս մարզիկը ոսկե մեդալի իրական հավակնորդն է։ Վստահ ենք, որ Մարտիրոսյանը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նա աշխարհի գործող չեմպիոնն է և հայկական ծանրամարտի առաջատարը։ Այո, այս տարի մեր օլիմպիական հավաքականի կազմը համեստ է, բայց լիահույս ենք, որ հայ մարզիկներին կհաջողվի գոնե 3-4 մեդալ նվաճել։ Ոսկի ենք ակնկալում Սիմոն Մարտիրոսյանից, Արթուր Ալեքսանյանից, Վազգեն Թևանյանից ինչպես նաև Արսեն Հարությունյանից։ Մեդալներ ենք ակնկալում նաև մեր մյուս օլիմպիականներից։

Նշենք, որ 2016 թվականին Ռիոյում կայացած նախորդ օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը կազմված էր 33 մարզիկներից։ Նախորդ Օլիմպիադայում Հայաստանը նվաճել էր 4 մեդալ՝ մեկ ոսկե և երեք արծաթե։ Օլիմպիական չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել էին արծաթե մեդալ։ 5 տարի անց մեր գլխավոր հույսը կրկին Արթուր Ալեքսանյանն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում