Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Քոչարյանը հիմա դարձել է արյան մեջ թաթախված շարքային ընդդիմադիր․ Պատգամավոր դառնալը նրանց պատասխանատվությունից չի ազատի

Մենք ոչ մեկս չէինք ցանկանա, որ մարտի 1-ի կազմակերպիչներն ու իրականացնողները հայտնվեին Ազգային ժողովում, բայց այս անգամ էլ դեր խաղաց ընտրակաշառքը։ Քոչարյանի 20 տոկոս ձայներից 10 տոկոսը գնված է։ Ընտրակաշառքի արդյունք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ միակ լավ բանն այն է, որ Քոչարյանի գլխավորած ուժն ու «Պատիվ ունեմ» դաշինքը ընդդիմություն են լինելու և դերակատարություն չեն ունենալու երկրի կառավարման գործում։ «Ես շատ լավ հիշում եմ 2008-ին Քոչարյանի ելույթը, երբ Տեր-Պետրոսյանին ասում էր, թե կդառնաս շարքային ընդդիմադիր։ Հիմա Քոչարյանը ինքն է դարձել շարքային ընդդիմադիր։ Մի տարբերությամբ, որ Տեր-Պետրոսյանը արյան մեջ թաթախված չէր, իսկ ինքը թաթախված է։ Եվ թեև ես իրենցից միշտ եմ վտանգ տեսել, նրան համարում եմ արնախում, բայց այս պահին ես իրենցից վտանգ չեմ տեսնում, քանի որ բոլորը տարբեր հանցագործությունների մեջ թաթախված  մարդիկ են ու հենց բերանները բացեն իրենց դիմաց դրվելու են իրենց կատարած հանցագործությունները։ Չեմ կարծում իրենք շանս ունեն երկրում  խժդժություններ հրահրել, քաղաքացիական պատերազմ հրահրել։ Ժողովուրդը, թեև  շատ բաներում տեսնելով Նիկոլի մեղքը, գնացել ու միտումնավոր Նիկոլին են ընտրել հենց հանցագործ նախկին ռեժիմին պատժելու, նրանց վերարտադրությունը բացառելու համար»,-ընդգծեց տիկին Հովհանննիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ թեև  ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանից շատ դժգոհ է, շատ սխալներ է տեսնում նրա գործողություններում, բայց ակնկալում է, որ գոնե հիմա  իշխանության գործողությունները պետք է կտրուկ ու հստակ լինեն․«Մենք Նիկոլից կտրուկ գործողություններ ենք պահանջում ու ակնկալում։ Դատական համակարգում վերջապես պե՞տք է կարգուկանոն լինի։ Ես պահանջում եմ, որ դատական համակարգի բեսպրեդելին վերջ տրվի։  Նիկոլը պետք է հասկանա, որ ժողովուրդը այդ պողպատե մանդատը տվել է իրեն հեղափոխությունը ավարտին հասցնելու համար։ Ժողովուրդը տեր կանգնեց իր հեղափոխությանը, ժողովուդը իր քվեարկությամբ ցույց տվեց, որ արցախյան պատերազմի դավաճանը Նիկոլը չէր, ժողովուրդը իր քվեարկությամբ ապացուցեց այդ մարդասպաններին, որ ինքը շատ լավ հասկանում է  ամեն ինչ,  բայց եթե այս անգամ էլ կտրուկ գործողություններ, արդյունք չլինի, ժողովրդի կյանքը չփոխվի, արդարություն չվերահաստատվի, դատարանները չգործեն, ապա թող հույս չունենան այս իշխանությունները, որ երրորդ անգամ էլ ժողովրդի կողմից վստահության քվե կստանան»,-ընդգծեց տիկին Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործի քննությանը, ապա մեր զրուցակցի խոսքով մայր գործը դեռ քննության մեջ է և կարելի է շատ հեշտությամբ ապացուցել, թե ով և ում հրամանով է կիրառել Չերյոմուխա։ Այսինքն գոնե Չերյոմուխայով կատարված սպանությունները կարելի է շատ հեշտությամբ բացահայտել քաղաքական կամքի ու մի քիչ էլ պրոֆեսիոնալիզմ դրսևորելու պարագայում։ «Ես պահանջում եմ, որ տեսնեմ մարտի 1-ի սպանությունների բացահայտումը։ Մենք հոգնել ենք դատարկ խոսակցություններից, մենք արդյունք ենք ուզում տեսնել և եթե այդ արդյունքը չլինի մի օր ուղղակի ժողովուրդը կհոգնի Նիկոլի հետևից գնալուց։ Այս հանգիստ վիճակը հանգեցրեց նրան, որ որոշ հանցագործներ պատասխանատվությունից խուսափելու համար գնացին ընտրության, որ դառնան պատգամավոր, որ չձերբակալվեն ու չկանգնեն արդարադատության վրա։ Քոչարյանի Հայաստան դաշինքի բոլոր անդամների վրա քրեական գործեր կան։ Եվ այդ հանցագործների խորհրդարանում հայտնվելը նրանց համար փրկություն չպետք է լինի: Այդ հանցագործները պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Պատգամավոր դառնալը նրանց պատասխանատվությունից չպետք է ազատի»,-եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում