Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին և մասնավորապես պատգամավորներ Գերտ Յան Սեգերսին (Քրիստոնեական միություն) և Թոմ վան դեր Լեյին (Ձախ Կանաչներ) ներկայացրած բանաձևի համար, որով նրանք հորդորել են կառավարությանը չգործուղել կառավարության ներկայացուցիչներին Բաքու, այդ թվում՝ ներկայումս ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում Նիդերլանդների ազգային հավաքականի քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Բանաձևն ընդունվել է հունիսի 23-ին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից։

«Հունիսի 27-ին Եվրո-2020 ֆուտբոլի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Հոլանդիայի հավաքականը կհանդիպի Չեխիայի հավաքականի հետ, իսկ հաղթելու պարագայում Հոլանդիայի հավաքականը Բաքվում քառորդ եզրափակիչ փուլում կհանդիպի կամ Դանիայի հավաքականի կամ Ուելսի հավաքականի հետ»,- հայտնել են ֆեդերացիայից և հավելել. «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) գոհ է, որ այս բանաձևի ընդունումը խորհրդարանում ապահովում է, որ Նիդերլանդների թագավորը կամ նախարարը չեն հայտնվելու այնպիսի իրավիճակում, երբ նրանք իրենց ներկայությամբ կսատարեին ավտորիտար նախագահ Ալիևին «մարզական լվացք» իրականացնելու գործում»։

Ըստ աղբյուրի՝ բանաձևը հիմնված է այն փաստի վրա, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց ավելի քան 200 ռազմագերի դեռ բանտարկված են Ադրբեջանում, այդ թվում՝ հենց Բաքվի բանտերում, մի բան, որ խախտում է միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության դրույթները։ Բանաձևում նշված է նաև «Ռազմական ավարների պուրակի» առկայությունը Բաքվում, որտեղ, ի թիվս այլոց, ցուցադրվում են զոհված հայ զինվորների սաղավարտները:

«Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, մամուլի և խոսքի ազատության բացակայությունը բավարար կլինեին խուսափել այդ երկրից և մերժել Բաքվի թեկնածությունը, որպես խաղերի անցկացման քաղաք, էլ չխոսենք եվրոպական ինստիտուտներում և երկրներում Ադրբեջանի բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան համարում է, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքը և այնտեղ կիրառված միջոցները նույնպես կասկածելի են դարձնում ՈՒԵՖԱ-ի որոշումը, որի համաձայն՝ Բաքուն չի մերժվել որպես խաղերը հյուրընկալող քաղաք։ «Կարելի է նշել բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը խախտել է ՈՒԵՖԱ-ի այնպիսի սկզբունք, ինչպիսին է պայքարը խտրականության և ռասիզմի դեմ` արգելելով կամ խոչընդոտելով հայկական ազգանունով լրագրողների աշխատանքը, տրանսգենդեր անձի առևանգումը և ծեծի ենթարկելը, որից հետո հիվանդանոցում հրաժարվել են նրան բուժօգնություն ցուցաբերել։ ՈՒԵՖԱ-ն պետք է արագ գտներ մի այլ քաղաք մրցաշարի անցկացման համար։

Բազմաթիվ բողոքներ, որոնք զանազան երկրների կազմակերպությունների կողմից ուղարկվել են ՈՒԵՖԱ-ին և ազգային ֆուտբոլի կառույցներին, մինչ այժմ ոչ մի արդյունք չեն տվել։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) նամակը Նիդերլանդների ֆուտբոլի ասոցիացիային (KNVB-ին) նույնպես մնացել է անպատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ, ըստ որի՝ Բաքվում Նիդերլանդների կառավարության բարձրաստիճան անդամների ներկայության նպատակը կլիներ փառավորել նախագահ Ալիևին, և դրա կանխումը պետք է ընկալել որպես բողոքի դրսևորում ռազմագերիների ապօրինի կալանքի դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում