Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փորձ է արվում պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում-արձագանք է հրապարակել «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի քրեական գործի առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես է դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը: Դրա համար օգտագործվում են ինչպես նրա պաշտպանների հրապարակային միակողմանի մեկնաբանությունները, այնպես էլ օրինականության և քրեական իրավունքի հետ որևէ աղերս չունեցող քաղաքական հայտարարությունները, որոնց պակասը չզգացվեց նաև ՀՀ դատախազության առջև այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ:

Ելնելով դրանից՝ Դատախազությունն անհրաժեշտ է համարում արձագանքել այս ընթացքում հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված մի քանի անհիմն պնդումների:

Նախ՝ պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝  նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում:

Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է: Դեռևս 2021թ. հունիսի 19-ին Ա.Չարչյանի պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ և լրագրողներին տված ճեպազրույցներում նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում ձայնագրության բովանդակությունը՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով մինչ այդ դատախազության կողմից տրված պարզաբանման էությունը: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Ա.Չարչյանը:

Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ վերոնշյալ տեսաձայնագրությունը (որով, իբրև թե, ըստ պաշտպանության կողմի, հերքվում է Ա. Չարչյանի մեղադրանքը) լրատվամիջոցներով հրապարակվել է քրեական գործի հարուցումից հետո, և դրանում առկա խոսակցության տարբեր հատվածների բովանդակային հակասությունները՝ հանձնարավել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ օբյեկտիվ քննությամբ պարզել դրա արժանահավատությունը:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախնական կալանքին, ինչպես նաև խափանման միջոցի վերացմանն առնչվող դատախազության լիազորությունները հայեցողական չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ա. Չարչյանի պաշտպանների կողմից: Դրանք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ փախանման միջոց կալանքի ընտրության հիմքերի և պայմանների վերաբերյալ իրավանորմերով:

Առաջնորդվելով դրանցով՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, մերժել է այն, ինչի վերաբերյալ որոշումը սահմանված ընթացակարգով ուղարկվում է պաշտպաններին: Իսկ միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ քննությամբ ձեռք բերված ապացույցներն ինքնին փաստում են նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերի առկայությունը, ինչը նաև դատարանի համար էր հիմք հանդիսացել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելիս:

Որևէ իրավական և տրամաբանական հիմք չունեն հիվանդության պատճառով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատախազի կողմից պարտադիր վերացնելու և դա օրենքի պահանջ հանդիսանալու մասին դատողությունները, որոնք արվեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև կազմակերպված ակցիայի ընթացքում: Նախ՝ ներկա պահին Ա. Չարչյանը գտնվում է իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

Երկրորդ՝ ՀՀ օրենսդրությամբ հիվանդության պատճառաբանությամբ նախնական կալանքից ազատվելու հարցը լուծելու համար կա հստակ ընթացակարգ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ նման եզրահանգումը պետք է կատարված լինի համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից: Ընդ որում, կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Թե՛ դատարանին, և թե՛ դատախազությանը պաշտպանության կողմից միջնորդությանը կից ներկայացված ընդամենը տեղեկանքում արձանագրված ախտորոշումն ընդգրկված չէ այդ ցանկում: Առ այսօր պաշտպանության կողմից նախաքննական մարմնին չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալի մոտ, հնարավոր է՝ առկա է կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություն:

Այդուհանդերձ, Ա. Չարչյանի մոտ նշված ցանկում ընդգրկված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալները քրեական գործով իրականացվող քննությամբ ձեռք բերվելու կամ պաշտպանության կողմից տրամադրվելու դեպքում անհապաղ կնշանակվի օրենքով նախատեսված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ քրեադատավարական օրենքով կլուծվի վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման հարցը:

Վերջում հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում