Կործանվել է Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի S-70i Black Hawk ուղղաթիռը: Օդանավում գտնվող վեց մարդկանցից ոչ ոք չի փրկվել, այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, հաղորդել է CNN-ը:
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը Մանիլայից հյուսիս: Ուղղաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ և երեք զինծառայողներ:
«Մինչ այժմ փրկվածներ չեն հայտնաբերվել: Անձնակազմի անդամների ինքնությունը կհրապարակվի նրանց ընտանիքի անդամներին պատշաճ կերպով տեղեկացնելուն պես: Մենք սգում ենք նրանց կորուստը»,- ասել են վարչությունից:
Նշվում է, որ ուղղաթիռի որոնումը սկսվել է այն բանից հետո, երբ նա չի վերադարձել Պամպանգա նահանգի Քլարկ ավիաբազայի իր կայան:
Հիշեցնենք, որ Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի ևս մեկ ուղղաթիռի կործանումից հունվարին էլ յոթ մարդ էր զոհվել։ Ուղղաթիռում եղել էին երկու օդաչու, անձնակազմի երկու անդամ և երեք ուղևոր, բոլորը զոհվել էին: