Աֆղանստանից Վրաստան խաղաղապահ զորքերի նոր զորախումբ է վերադարձել՝ համաձայն այդ երկրում «Վճռական աջակցություն» առաքելությանն իր մասնակցությունն ավարտելու ծրագրի: Այդ մասին ասված է Վրաստանի ՊՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում կավարտվի այս տարվա սեպտեմբերին: Վրացական ստորաբաժանումները համաձայնեցված ժամանակացույցով հեռանում են Աֆղանստանից: Այդ երկրում Վրաստանի ՊՆ ուժերի առաքելությունը կավարտվի ստորաբաժանման՝ ամբողջությամբ վերադառնալուց հետո:
Վրացական կողմից առաքելությանը մասնակցում է 872 վրացի զինվորական: Նրանք տեղակայված են Քաբուլում և Մազար-ի-Շարիֆում գտնվող Բագրամ ավիաբազայում:
Վրացի խաղաղապահները 2004 թվականից մասնակցում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը: 2015 թվականից այս առաքելությունը հայտարարվել է ոչ մարտական և ստացել է «Վճռական աջակցություն» անվանումը:
Աֆղանստանում առաքելությանը Վրաստանի մասնակցության ժամանակահատվածում այնտեղ ծառայել է ավելի քան 20 հազար վրացի զինվոր: Այս ընթացքում 32 զինվոր է սպանվել, մի քանի հարյուրը վիրավորվել է: