Գնաճի հիմնական բաղադրիչը Հայաստանից դուրս է, քանի որ ամբողջ աշխարհում առկա է սարսափելի գնաճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Եթե ձեթը Ռուսաստանում թանկացել է 2 անգամ, մենք ինչ էլ անենք, չենք կարող ձեթի գինն իջեցնել: Այն, որ պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը և ավելի քիչ կախված լինենք միջազգային շուկաների գներից, դա միանշանակ է»,- ասաց Վահան Քերոբյանը: