Ուրեմն, հոդված է հրապարակել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որտեղ խոսում է եղած արտաքին-անվտանգային ռիսկային օրակարգի, եւ այդ համատեքստում հայկական կողմի անելիքների մասին: Կարող ենք համաձայնել, չհամաձայնել, կարող ենք նախարար Օսկանյանին հիշեցնել իր պաշտոնավարման շրջանը եւ այլն, բայց նա հոդված է հրապարակել ռիսկերի եւ անելիքների մասին, առանց ավելորդությունների:
Այսօր աչքովս ընկավ մի հոդված, թե հայտարարություն վերջերս հրաժարական տված փոխարտգործնախարար Ավետ Ադոնցից: Դարձյալ ռիսկերի, խնդիրների, անելիքների մասին հատվածներով, բայց ակնհայտ մի առանցքով, եւ այդ առանցքում պարզապես «ռազբորկա» է ներկա իշխանության հետ:
Ավետ Ադոնցը գուցե իրավացի է իր «ռազբորկայի» մեջ, բայց՝ կամ «ռազբորկա» ես անում կոնկրետ այդ թեմայով, կամ մասնագիտական, օրակարգային թեմայով որեւէ բան գրելիս այն առավելագույնս զերծ ես պահում «ռազբորկայից»: Որովհետեւ, եթե նպատակը օգտակար լինելն է, եթե նպատակը լուրջ ուշադրություն գրավելն է, հեղինակը պետք է ձգտի առավելագույնս զերծ պահել տեքստը շեղող ավելորդություններից:
Այն, ինչ ըստ էության արել է նախկին նախարար Վարդան Օսկանյանը: